Կամ հրապարակել թալանված գումարները, կամ ներողություն խնդրել, կամ էլ...

Քանի որ Ազգային ժողովում այժմ քնարկվում է 2020 թվականի պետական բյուջեն, որը, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է խոստովանել, առաջին բյուջեն է, որի համար նոր իշխանությունը կրում է ամբողջական պատասխանատվություն, ուզում ենք հատուկ առաջարկ ներկայացնել պատգամավորներին:

Հարգելի' պատգամավորներ, պահանջեք, որ բյուջեում ներառվի հատուկ տող այն մասին, թե ինչքան գումար է մուտքագրվել պոտական գանձարան` կոռուպցիայի դեմ պայքարի և այդ համատեքստում բազմաթիվ անձանց դեմ հարուցված քրեական գործերի արդյունքում:
Օրինակ` հենց այսօր տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին մեղսագրված արարքների հետևանքով պետությանն ու կազմակերպություններին պատճառվել է ավելի քան 7 միլիարդ 3 միլիոն դրամի վնաս։ Այս մասին «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Քննչական դեպարտամենտից։

Արդյո՞ք Գագիկ Խաչատրյանն այդ վնասը պատրաստվում է վերականգնել կամ էլ գուցե արդեն վերականգնե՞լ է: Հասարակությունն իրավունք ունի իմանալ այս հարցերի պատասխանները: Այս կարգի գործեր հարուցվել են նախկին իշպխանության տարբեր ներկայացուցիչնեի դեմ: Եվ այժմ ճիշտ ժամանակն է, որ հեղափոխական իշխանությունը հաշվետու լինի հասարակությանը և ամենայն մանրամասնությամբ տեղեկացնի, թե ումից ինչքան գումար են վերցնում և ուր են գնում այդ գումարները:
Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից հայտնել էին, որ այն ժամանակ իրենց մոտ քննվող Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործով 800 միլիոն դրամ վերականգնվել է պետական բյուջե:
Այսինքն` կոնկրետ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը 7,3 մլրդ դրամի դիմաց պետական բյուջե է վերկանագնել ընդամենը 800 մլն դրամ, այսինքն` գրեթե 9 անգամ պակաս` իրեն մեղսագրվող վնասի չափից: Համաձայնեք` սա շատ ծիծաղելի թիվ է: Այս իրավիճակում իշխանությունը պարտավար է կա'մ ցույց տալ, որ այդ գումարներն իսկապես վերականգնվել են, կա'մ պետք է մարդուց հրապարակավ ներողություն խնդրել` իրեն հանիրավի վարկաբեկելու և կոռուպցիոներ հռչակելու համար: Եթե այս երկուսից որևէ մեկը չի արվում, պետք է անել շատ տրամաբանական մի հետևություն` նոր իշխանությունը պարզապես կոռուպցիոն գործարքի է գնացել նախկինների, այս դեպքում Գագիկ Խաչատրյանի հետ և համաձայնել է ջրել բյուջե վերադարձվելիք փողերի մի մասը, իսկ մի խոշոր մասն էլ դրել է իր գրպանը:
Եվ ընդհանրապես, չի կարելի է գիշեր-ցերեկ խոսել նախկինների կատարած պետական թալանի մասին և պետական բյուջեում գեթ մեկ տողով ցույց չտալ, թե այդ թալանածից որքանն է վերականգնվել: Սա ընդգծված անարգանք է ՀՀ հպարտ քաղաքացիների նկատմամբ:
Առաջարկում ենք պատգամավորներին, հատկապես ընդդիմադիրներին` պահանջել, որ բյուջեի նախագծում նման տող ներառվի:

 


 Հայկ  Դավթյան

դիտվել է 5556 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am