Իշխանությունը խախտում է բարոյական նորմերն ու հատում բոլոր կարմիր գծերը.Իշխան Սաղաթելյան (video)
«Երկրի քաղաքական իշխանությունը որդեգրել է մի վարքագիծ, որի արդյունքում գնալով երկրում խորանում է ներազգային անհամերաշխության անդունդը, թունավորվում է երկրի հոգեբանական մթնոլորտը: Գիտակցաբար, թե անգիտակցաբար արշավանք է սանձազերծվել մեր ինքնությունն ամբողջացնող եւ կերտող արժեքների նկատմամբ: Իշխանությանը գործի է դրել ռեպրեսիվ մի գործիքակազմ՝ խախտելով իրավական, բարոյական հնարավոր բոլոր կարմիր գծերը, ներառյալ՝ երկրի սահմանադրական ինստիտուցիոնալ կառույցը»,- «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.
