Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի բնակելի թաղամասը
Ահաբեկիչները երկու հրթիռ են բաց թողել Հալեպի Ալ-Նիլ թաղամասի ուղղությամբ՝ վիրավորելով մեկ քաղաքացիական անձի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հալեպի ազատագրումից հետո 2016-ին արմատական խմբավորումների ջոկատները համախմբվել էին Հալեպի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում գտնվող գյուղերում:
