Կատակերգու դերասանը՝ Գվատեմալայի նախագահ
Նախկին կատակերգու դերասան Ջիմի Մորալեսը ընտրվել է Գվատեմալայի նախագահի պաշտոնում:Նա այդ պաշտոնում փոխարինում է Ալեխանդրո Մալդոնադոյին: Կենտրոնական Ամերիկայի հանրապետության նոր ղեկավարի երդման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել մոտ 2.000 մարդ, այդ թվում` ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոս 1-ը, Լատինական Ամերիկայի մի շարք պետությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան հյուրեր:
