«Վիվասելը» «սկում» է, «Յուքումն» ու «Beeline»-ը առաջընթաց ունեն

Պետական եկամուտների կոմիտեի կողից հրապարակվել է ՀՀ 1000 խոշոր հարկատու ընկերությունների 2019թ. հունվար-սեպտեմբերի ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցման ընկերությունները։

Ցուցակում տեղ գտած ցուցանիշներից երևում է, որ ոլորտի ընկերություններից ամենավատը «Վիվասել»ի վիճակն է: Ցուցակում հեռահաղորդակցական ընկերությունների առաջատարը «Յուքոմ» ընկերությունն է, որը այս տարվա 9 ամսիներին պետական բյուջե է վճրաել 7 մլրդ. 373 մլն դրամ գումար և զբաղեցնում է խոշորների ցանկի 13-րդ հորիզոնականը: Համեմատության համար նշենք, որ «Յուքոմը» 2018 թվականի նույն ժամանակահատվածում զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 23-րդ հորիզոնականը և վճարել է ընդամենը 4 մլրդ 360 մլն դրամ հարկ։ Ընկերության վճարումների աճը կազմել է 3 մլրդ 13 մլն դրամ կամ 70 տոկոս: Ոլորտի ընկերությունների մեջ «Յուքոմը» միակն է, որը շեշտակի առաջընթաց է ունեցել: 

Հեռահաղորդակցական ընկերությունների հաջորդ խոշոր հարկատուն «ՄՏՍ Հայաստանն» է, որին պատկանում է «Վիվասել» կապը, վճարել է 6 մլրդ 654 մլն դրամ` գրավելով խոշորների ցանկի 16-րդ հորիզոնականը: 2018 թվականի երրորդ եռամսյակում «Վիվասելը» ցուցակի 14-րդ հորիզոնականում էր գտնվում և մուծել է 6 մլրդ 893 մլն դրամ հարկ։ Ընկերությունը վերջին տարիներին շարունակական հետընթաց է արձանագրում. փաստացի 2018-ի համեմատ` «Վիվասել»-ի վճարած հարկերը նվազել են 239 մլն դրամով, իսկ 2017-ի համեմատ 848 մլն դրամով: Երկու տարվա կտրվածքով այս ընկերության հարկերը նվազել են շուրջ 13 տոկոսով:

Խոշորների մեջ վճարած հարկերի մեծությամբ երրորդ կապի օպերատորը
«ՎԵՈՆ Արմենիա» (Beeline) ընկերությունն է, որը վճարել է 5 մլրդ. 832 մլն. դրամ: 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ընկերությունը մուծել էր 4մլրդ 221 մլն դրամ հարկ։ 2018թ. կտրուկ անկումից հետո «Beeline»-ը այս տարի ունեցել է առաջընթաց` շուրջ 1 մլրդ. 611 մլն-ով կամ 38 տոկոսով ավելացնելով հարկերը: Նշենք, որ 2017-ին ընկերությունը վճարել էր 6 մլրդ. 805 մլն հարկ, իսկ մեկ տարի անց` 2018-ին ունեցել անկում 37.97 տոկոսով: Չնայած 2019-ին ունեցած առաջընթացին «Beeline»-ը դեռևս նախորդ տարիների մակարդակին չի հասել:
«Թել-Սել» վճարային համակարգը խոշորների ցուցակում 50-րդ է. նա առաջին 9 ամսում պետական բյուջեին կատարել է 2 մլրդ. 683 մլն դրամի վճարում: Ըստ էության ընկերության ծառայությունները, որը հնարավորություն է տալիս վճարումները կատարել էլեկտրոնային եղանակով, գանալով ավելի կիրառական է դառնում:

Հաջորդաբար գալիս է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» (Ռոստելեկոմ) ընկերությունը, որը հայտնվել է խոշորների ցուցակի 167-րդ հորիզոնականում` վճարած 776 մլն դրամ հարկերով:
2018թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը 133-րդ հորիզոնականում էր գտնվում, մուծել էր 949.67 մլն դրամ հարկ, այսինքն` 173 մլն դրամով ավելի շատ։ Պետք է նկատել, որ այս ընկերության վճարած հարկերը 2018-ին, նախորդ` 2017թ. համետատ, աճել էին 53.31%-ով կամ 330.21 մլն դրամով։ Փաստորեն, աճի տեմպերին հաջորդել է կտրուկ անկումը:

Հայկ Դավթյան

դիտվել է 5243 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am