Կինոն սկսվում է, իշխանության խայտառակությունը մոտ է

Իշխանությունը մեկուկես տարվա կյանք ունի, բայց արդեն ակնհայտ ճաքեր է տալիս: Երբ իշխանափոխությունից հետո կառավարություն էր ձեւավորվում, Իմ Քայլի ընտրացուցակն էր կազմվում, մտածող մարդկանց համար պարզ էր, որ իշխանության բանը բուրդ է լինելու: Գործադիրում բարձր պաշտոններ էին ստանում մարդիկ, որոնց ոչ պրոֆեսիոնալիզմն էր համապատասխանում, ոչ մասնագիտական ունակությունները, ոչ էլ առավել եւս փորձը, դրանից զրկված են այս իշխանությունում գրեթե բոլորը: Պաշտոնի նշանակման միակ կարեւոր ու որոշիչ չափանիշն այն էր, թե որքան է տվյալ անձը քայլել հեղափոխության օրերին եւ ինչ հերոսությամբ է աչքի ընկել: Ավելի տխուր էր պատգամավորական ցուցակի պատկերը, արդյունքում խորհրդարան գործուղվեցին գաղափարական ընդհանրություններ չունեցող մարդկանց խմբեր: Պատահական չէ, որ օրենսդիր տիրույթում մի քանի անգամ ներթիմային տարաձայնություններն ու հակասություններն արդեն իրենց զգացնել են տվել բազում հարցերում՝ Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա եւ այլն:

Սակայն ինչպես ասում են՝ իշխանության կինոն նոր է սկսվում: Այն լինելու է դեդեկտիվ ժանրում եւ բացահայտվելու են իշխանության կոռուպցիոներները: ՊՎԾ այլեւս նախկին պետ Դավիթ Սանասարյանն ու Արսեն Թորոսյանը բաց առճակատում են սկսել միմյանց նկատմամբ: Խնդիրն, ինչպես հայտնի է ծագել է հոմոդիալիզի սարքերի մրցույթի պատճառով: Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Ավելի պարզ ասած՝ ըստ մեղադրանքի՝ Սանասարյանն իբր միջնորդել է, որպեսզի այդ սարքերի մրցույթում հաղթի իր հովանավորչությունն ունեցող ընկերությունը, որը սակայն որակապես զիջում էր մրցույթի մասնակից մյուս ընկերությանը: Դավիթ Սանասարյանը օրերս իր հրավիրած ասուլիսում սկանդալային հայտարարություններ արեց, ասելով, որ գործը շնծու է եւ ուղղորդել է Արթուր Վանեցյանը, իսկ Արսեն Թորոսյանն իր դեմ կեղծ ցուցմունք է տվել:

Հիշեցնենք, որ Թորոսյանը միակն է, ով ցուցմունք է տվել Սանասարյանի դեմ: «Ես կարեկցում եմ Թորոսյանին, հանցակազմ կա Թորոսյանի գործողությունների մեջ և դա կեղծ ցուցմունքն է, ես ասել եմ, որ իմ աշխատողը իրավունք չունի մասնակցել տենդերին: Թորոսյանն ասել է, որ ես էլ բիզնես ունեմ։ Կարևորը դա չէ, կարևորը պետության շահն է, իրեն հետաքրքիր չէր, որ պետական աշխատողը տենդերին մասնակցում է»,- հայտարարել էր Սանասարյանը: Վերջինս մեկ այլ հարցազրույցում էլ ասաց, թե Արսեն Թորոսյանը պաշտպանում էր Սամվել Ալեքսանյանի և «Դոն Պիպոյի» շահերը
«Նույն դիալիզի պարագայում Թորոսյանը հստակ դիրքորոշում ուներ։ «Դոն Պիպոյի» քրոջ որդուն և Սամվել Ալեքսանյանին է պատկանում դիալիզի շուկայի 84%-ը, այսինքն՝ պատկանում է այս երկու հեղինակություն ունեցող անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին։ Արսեն Թորոսյանը ակտիվորեն պաշտպանում էր նրանց շահը։ Ես սկզբից կարծում էի, որ Արսեն Թորոսյանը զուտ պացիենտների մասին է մտածում, բայց այդ պարագայում մենք ունենք այլ հիվանդանոցներ, որոնք հենց տվյալ կազմակերպություններից չեն օգտվում, ինչը ենթադրում է, որ Արսեն Թորոսյանն այնքան էլ անկեղծ ու ազնիվ չէ իր մոտեցումներում։ Չգիտեմ՝ իր շահը որն է»:

Լրագրողների հետ զրույցում Արսեն Թորոսյանը հիմնավոր չհակադարձեց այս մեղադրանքներին՝ հումորի տվեց.«Քիչ էր մնում մտածեի, միգուցե Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ ինձ մեղադրի Սանասարյանը: Ծիծաղով եմ մոտենում այդ մեղադրանքներին»:
Արսեն Թորոսյանն ասաց նաեւ, որ ինքը ցուցմունք է տվել, որովհետեւ վկայի կարգավիճակում կանչվել է, ասաց՝ եթե դատարան էլ կանչեն՝ կգնամ: Դե, ինչ, կինոն հենց դատարանում էլ կսկսվի ու հայ հանդիսատեսը մոտիկից կծանոթանա հեղափոխական ազնիվ, անկաշառ, քրեական տարրերիից հեռու իշխանականների իրական պատկերին:

Անի Սահակյան

դիտվել է 10996 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am