ՀՀ գործող իշխանությունների գործունեության հեռանկարում հնարավոր է ռուսական ռազմաբազան ՀՀ-ից դուրս բերելու ծրագիրը. Մոդեստ Կոլերով

 «168 ժամը» գրում է.
«Բազայի ներուժի կրկնապատկումը նշանակում է, որ Ռուսաստանը հավատում է, որ Հայաստանի իշխանությունների ղեկին լինելու է ազգային պատասխանատվություն ունեցող և գործընկերային իշխանություն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ռազմական ներուժի կրկնապատկման փաստին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի զինված ուժերի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան կրկնապատկել է մարտունակությունը։ Այս մասին բազայի հրամանատար Նիկոլայ Մարտինյուկը զեկուցել էր իր վերադասին՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, երբ վերջինս այցելել էր բազա։ Նա զեկուցել էր, որ մարտունակության շեշտակի աճը գրանցվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի՝ ավելի նոր տարբերակներով փոխարինումից հետո։ Նշենք, որ ռազմաբազան Հայաստանում ծառայություն է իրականացնում միջպետական պայմանագրով՝ մինչև 2044 թվականը։ Այն մտնում է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մեջ՝ հայկական բանակի զորամիավորումներից մեկի հետ։

Բազան զինված է «Սմերչ» հրթիռային համակարգերով, տանկերով, այլ զրահատեխնիկայով, հակաօդային պաշտպանության սպառազինությամբ։ Դրա կազմի մեջ է մտնում է նաև Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիացիոն խումբը՝ կործանիչ ինքնաթիռներով ու հարվածային ուղղաթիռներով։


Մոդեստ Կոլերովի կարծիքով, անկախ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազայի մարտունակության կրկնապատկման փաստից, ՀՀ գործող իշխանությունների գործունեության հեռանկարում ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու ծրագիր հնարավոր է: Ըստ նրա՝ բազայի ներուժի կրկնապատկումը նշանակում է, որ Ռուսաստանը հավատում է, որ Հայաստանի իշխանությունների ղեկին լինելու է ազգային պատասխանատվություն ունեցող և գործընկերային իշխանություն: «Ժամանակավորների իշխանությունը վաղ թե ուշ կավարտվի: Հիանալի հարաբերություններ ունենալով Ադրբեջանի հետ,ներկայումս ժամանակավորապես հիանալի հարաբերություններ ունենալով Թուրքիայի հետ՝ Ռուսաստանը մտածում է վաղվա սպառնալիքների մասին, և դա նշանակում է, որ նույնիսկ ներկայիս իշխանությունը չի վանում ՌԴ-ին Հայաստանից և ստիպում է մտածել ապագայի մասին: Բայց ես կրկին ասեմ, որ Փաշինյանի կառավարությունից ակնկալում եմ բազայի դուրսբերման կուրս»,- ասաց Կոլերովը:

Մեր հարցին, թե նման կուրս վարելու հեռանկարի դեպքում ՀՀ իշխանությունները կհամաձայնեի՞ն բազայի ներուժի կրկնապատկմանը, Կոլերովը պատասխանեց. «Համաձայնություն Փաշինյանի մակարդակով չկա, համաձայնությունը դեռ միայն ՀՀ ՊՆ-ի մակարդակով է: Այստեղ նրբություն կա: Սա երկու գերատեսչությունների պատրաստակամությունն է, դա Փաշինյանի գաղափարը չէ, դա ՀՀ ՊՆ-ն է: Ըստ իս՝ նրանք վախով են սպասելու այն բանին, թե կաջակցի՞ արդյոք Փաշինյանն այս նախաձեռնությանը, թե՞ ոչ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 488 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am