Իրանը Ռուսաստանից С-300-ներ է գնել
Իրանը Ռուսաստանից С-300 համալիրներ է գնել՝ հնարավոր սպառնալիքներից երկրի անվտանգությունն ապահովելու համար: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին ապրիլի 27-ին Միջազգային անվտանգության հարցերի մոսկովյան 5-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը: Ավելի վաղ Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել էր, որ Իրանին ռուսական С-300 համալիրների մատակարարումներն իրականացվում են սահմանված ժամանակացույցով:
