Ավտոբուսն ընկել է կիրճը. կա 11 զոհ
Press Trust of India-ն հայտնում է,որ Հնդկաստանի Ջամմու եւ Քաշմիրի նահանգի Ուդհամփուրի շրջանում ուղեւորատար ավտոբուսն ընկել է կիրճը, ինչի հետեւանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել ավելի քան 20-ը, հայտնել է շրջանային ոստիկանության պետի տեղակալ Շահիդ Իքբալ Չոուդարին։«Ավտոբուսում եղել է մինչեւ 35 մարդ»,ասել է նա: Ուղեւորների հստակ թիվը պարզվում է։ Նախնական վարկածի համաձայն՝ ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
