Լավրովն է գալիս. նա արդեն 2-րդ կոշտ զգուշացումն է անում ՀՀ իշխանությանը՝ արցախյան ելույթների համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին անդրադարձել է ԼՂ հակամարտության թեմային: Նա այս անգամ էլ անդրադարձել է «հայտարարությունների», որոնք չեն նպաստում կարգավորմանը, սակայն հստակ չի ասել, թե ինչ հայտարարության մասին է խոսքը: Հարցը տվել էր ադրբեջանցի լրագրողը: Լավրովի պատասխանից ստացվում է, թե հայտարարության հասցեատերը Հայաստանն է:

«Ինչպե՞ս կգնահատեք բանակցային գործընթացն այսօր՝ հաշվի առնելով, որ հնչում են բարձր, եթե չասեմ սադրիչ հայտարարություններ, մասնավորապես՝ Հայաստանի պաշտպանության նախարարն օրերս հայտարարել է, թե Ղարաբաղի խնդիրն արդեն լուծված է», - հարցրել է ադրբեջանցի լրագրողը: «Ես Ձեզ հետ համաձայն եմ, հայտարարությունները, որոնցում ասված է, թե Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորել միայն ու միայն այս ճանապարհով, թերևս կարգավորմանը չեն նպաստում և հենց դիրքորոշումները մերձեցնելու և փոխզիջման հասնելու համար էլ անհրաժեշտ են համանախագահների ջանքերը», - պատասխանել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Վալդայ»-ի համաժողովում ունեցած իր ելույթում Լավրովը քննադատել էր Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը՝ նշելով, թե նման հայտարարությունները չեն նպաստում բանակցությունները առաջ տանելու մթնոլորտի ձևավորմանը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն որոշ մանրամասներ է հայտնել ապրիլին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից: Նրա խոսքով՝ այդ հանդիպումը ոչ ֆորմալ կենդանի հանդիպում էր, որի արդյունքում նախանշվել էին վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված հումանիտար մի շարք միջոցների, ինչպես նաև ղարաբաղյան հարցի կարգավորման քաղաքական երկխոսության հեռանկարները:
Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դժգոհել էր սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ունեցած հանդիպումից:

Ահա, արդեն երկրորդ անգամ Մոսկվան՝ Լավրովի մակարդակով՝ Հայաստանին, այսպես ասած՝ «քննադատում» է: Սա այն դեպքում, երբ նույն Մոսկվան երբեք բազմաթիվ առիթների դեպքում չի քննադատել Ալիևին՝ սահմանին սադրանքների, 2016-ի ապրիլյան պատերազմ հրահրելու և միջնորդների պահանջները չկատարելու համար:
Ի դեպ, արդեն հայտնի է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն դեկտեմբերի 5-6-ը Բրատիսլավայում, որտեղ կայանալու է ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական նիստը: Մամեդյարով-Մնացականյան կայանալիք հանդիպման մասին Մոսկվայում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:

«Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների դինամիկան մի փոքր դանդաղել է, այնուամենայնիվ մենք հույս ունենք, որ արտգործնախարարների առաջիկա հանդիպումը նոր թափ կհաղորդի այդ գործընթացին», - ասել է ԵԱՀԿ ղեկավարը՝ հավելելով, թե հակամարտության երկու կողմերն էլ անվտանգության գոտում կայունություն են պահպանում և արդեն իսկ իրագործել են վստահության ամրապնդմանն ուղղված մի քանի միջոցառումներ, այդ թվում՝ ուղիղ կապի ստեղծումը Երևանի և Բաքվի միջև: «Այս ամենը պետք է դրական արդյունքների հանգեցնեն բանակցություններում, դրանք շարունակվում են, այդ թվում՝ գերիների փոխանակման և լրագրողների փոխադարձ այցերի շուրջ», - նշել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:

Նկատենք, որ նոյեմբերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այցելելու է Հայաստան, և չի բացառվում, որ Լավրովն ուղղակի իր զայրույթն արդեն ավելի առարկայական ձևով և ուղիղ արտահայտի Փաշինյանին՝ ակնկալելով կոնկրետ պատասխաններ և քայլեր:

Թամար Բագրատունի

դիտվել է 5413 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը․ «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am