Շոյգուի հայաստանյան այցի գլխավոր «մեսիջի» ահազանգը

Օրերս Հայաստան ժամանած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն արձանագրեց, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը մարտունակ է և պատրաստ է Հայաստանի Զինված ուժերի հետ համատեղ դիմակայել ծագող մարտահրավերներին ու սպառնալիքներին:

«Մեր ռազմական գերատեսչությունների փոխգործակցության մակարդակը թույլ է տալիս օպերատիվ լուծում տալ ընթացիկ խնդիրներին և ժամանակին արձագանքել տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին», նշել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարը:

Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի հայաստանյան այցն նշանավորվեց նրանով, որ Հայաստանում տեղի ունեցած քննարկումներից հետո Երևանում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակցությունների արդյունքում հայտնի դարձավ, որ Կրեմլը կրկնապատկում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներուժը՝ արդիականացնելով սպառազինությունը, իսկ Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվեց համագործակցության 2020 թվականի ծրագիրը, որը ներառում է երկկողմ համագործակցության լայն շրջանակ:

Երևանից Շոյգուն հոկտեմբերի 30-ին մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք՝ մասնակցելու ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։
Պարզ է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը հենց այնպես այցելություններ չի կատարում, այդ այցը որոշակի «մեսիջ» է տարածաշրջանային ուժերին, մասնավորապես Թուրքիային և Ադրբեջանին, որ Հարավային Կովկասում շարունակում է տերը մնալ Ռուսաստանը։

Այն, որ Կրեմլը կրկնապատկում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներուժը՝ նշանակում է, որ Մոսկվան նոր թափով է սկսում Հարավային Կովկասում ազդեցության և ուժի ցուցադրումը թե՛ Արևմուտքին, թե՛ Հայաստանի սահմանակից Թուրքիային ու Ադրբեջանին:

Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Մոսկվայում որոշակի անհանգստություններ ունեն, որ իրավիճակն, ինչ-որ պահից կարող է դուրս գալ վերահսկողությունից:
Հայաստանի ռուսական ռազմաբազան կայունության երաշխավորն է Կովկասյան տարածաշրջանում, սա հիմնական ուղերձն է, որ Մոսկվան նորից շեշտեց: Մոսկվան ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում անվտանգության երաշխավորն ինքն է:

Թամար Բագրատունի

դիտվել է 1702 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am