Ստամբուլյան կոնվենցիան կստորագրվի, Հայաստանն Ադրբեջան չի դառնա

Տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան կրկին հանրային օրակարգ է բերվում, որպեսզի մոտ ապագայում էլ ԱԺ օրակարգ մտցվի։ Այսօր ԵԽԽՎ-ից փորձագետներ էին ժամանել եւ ԱԺ-ում փակ քննարկում էր։ Նրանք ամենայն հավանականությամբ մեր պատգամավորներին համոզում էին, որ վավերացնեն կոնվենցիան։ Չգիտես ինչու քննարկումը փակ էր։

Հեղափոխական իշխանությունները, որոնք հանրության խոստում են տվել լինել բաց ու թափանցիկ, տարօրինակ է, որ նրանից թաքցնելու բան ունեն։ Մինչ քննարկումն ընթանում էր ԱԺ դարպասների մոտ բողոքի ակցիա էր անցկացնում Կամք ՀԿ-ն, որը ստորագրահավաք է անցկացնում ընդդեմ կոնվենցիայի։ Փակ հանդիպումից հետո որոշ մանրամասներ հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ Պատգամավորն ասաց, որ եվրոպացի գործընկերները համոզիչ փաստարկներ չեն ներկայացրել, թե ինչու պետք է վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: « Մենք գործընկերներով հիմնականում բարձրաձայնեցինք հետևյալ հարցը, թե ՀՀ օրենսդրության այդ ո՞ր նորմն է բացակայում ընտանեկան և ընդանրապես բռնությունները պատժելու հարցում, որ դրա բացակայությունը կարող է լրացվել բացառապես կոնվենցիայով: Որևէ պատասխան չհնչեց: Նաև հարցրել եմ, թե ունե՞ն վիճակագրություն, գոնե մեկ դեպք Հայաստանում, որ ենթադրյալ բռնության ենթարկված կինը դիմել է ոստիկանություն և քրեական գործի հարուցումը մերժվել է բռնության համար պատասխանատվության ենթարկելու նորմի բացակայության պատճառով՝դարձյալ պատասխան չհնչեց»,-մանրամասնեց պատգամավորը:

Գևորգ Պետրոսյանն ասաց, որ քննարկմանը հետաքրքրվել է թե կոնվենցիան ընդունած երկրներում բռնությունների թիվը որքանո՞վ է նվազել և որևէ պատասխան չի ստացել: «Ասել եմ, հիմա ըստ Ձեզ՝ կոնվենցիայում սեռ ասելով նկատի ունեք տարբե՞ր սեռեր, թե՞ նույն սեռի մարդկանց, որևէ ձայն չեղավ: Սա նշանակում է, որ երբ կոնվենցիան վավերացնենք երկու համասեռամոլ գնալու են իրենց սերը «սրբագործեն» ԶԱԳՍ-ում , իսկ եթե հանկարծ այդ մարմինը մերժի նրանց ամուսնության գրանցումը, վազելու են վարչական դատարան ԶԱԿՍ-ի անգործությունը վիճարկելու պահանջով»,-ասաց նա: «ԱԺ օրակարգում Ստամբուլյան կոնվենցիայի հարց չկա, պաշտոնապես շրջանառության մեջ դրված չէ»,- իր հերթին հայտարարեց Իմ Քայլից Վլադիմիր Վարդանյանը` նկատելով, որ մինչ խորհրդարան հասնելը, հարցը պետք է որոշակի գործընթաց անցնի: «Պետք է հստակ մի բան հասկանանք՝ Հայաստանը ԵԽ անդամ է, պետք է ընթանանք այդ ճանապարհով. խոսքը չի գնում որեւէ գործընթացի մասին, խոսքը գնում է պարզապես քննարկումների մասին: Ես զարմանում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան այս աստիճանի արձագանք ստացավ, շատ այլ կոնվենցիաներ կան, որոնք վավերացվել են մեր երկրի կողմից, որոնք ավելի մեծ նշանակություն կարող են ունենալ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը` հերքելով, որ այս հարցի շուրջ «գաղտնի դիվանագիտություն» է վարվում:

Նրա պնդմամբ՝ կոնվենցիայի նպատակն է պայքարել ընտանիքում կնոջ նկատմամբ բռնության դեմ և այն որևէ պետության չի պարտադրում և չի էլ պարտադրելու օրինականացնել մեկ սեռի ամուսնությունը կամ նրանց երեխա որդեգրելու հնարավորություն ընձեռել։

«Զուգընկեր բառի օգտագործումը նշանակում է այն դեպքերը, երբ մարդիկ առանց ամուսնությունը գրանցելու, այսինքն կինը և տղամարդն ապրում են իրար հետ։ Եթե զուգընկերը մեկնաբանենք որպես բացառապես նույն սեռի ներկայացուցիչ, ապա այո, բայց նման մոտեցում չկա»,-հավելեց Վլադիմիր Վարդանյանը։ Նրա խոսքից պարզ դարձավ, որ իշխանությունը որեւէ վատ բան, որեւէ վտանգ չի տեսնում այս կոնվենցիայում եւ ճիշտ հակառակը Վարդանյանն ասում է, որ «Մենք չպետք է դասվենք այն պետությունների շարքին, որոնք վերածվում են պրոբլեմատիկ երկրների՝ այս կամ այն կազմակերպության համար։ Նախապես ասեմ, որ որպես օրինակ Ադրբեջանը չի վավերացրել և չի էլ ստորագրել։ Չէի ուզի, որ որևէ հարցում Ադրբեջանի հետ նույն շարքում լինեինք»։

Անի Սահակյան

դիտվել է 1809 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am