Մնում է՝ Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ Դավիթ Սանասարյանն ինձ մեղադրի. Արսեն Թորոսյան (video)
«Բազմիցս ասել եմ, որ իմ ընտանիքը որևէ բժշկական կենտրոն չունի, իսկ գումարների տրամադրման ընթացակարգը բոլորին հայտնի է: Երբ լսում էի մյուս մեղադրանքները, քիչ էր մնում մտածեի, որ Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ պարոն Սանասարյանը պետք է ինձ մեղադրեր: Ծիծաղով եմ մոտենում այդ մեղադրանքներին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Դավիթ Սանասարյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
