Իհարկե կողմ եմ Ստամբուլյան կոնվենցիային. Զարուհի Բաթոյան (video)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կողմ է կոնվեցիայի վավերացմանը:
«Եթե կոնվենցիան ստորագրվում է, ապա պետք է վավերացվի։ Դա միջազգային պարտավորություն է։ Ինչպես մյուս կոնվենցիաների դեպքում, այնպես էլ այս կոնվենցիայի դեպքում մոտեցումը հետևյալն է։ Այսինքն` ՀՀ կառավարությունը ստանձնել է մարդու իրավունքների հանդեպ իր պատրաստակամությունը, ստորագրել է և հիմա պետք է վավերացնի: Մենք նրանց պետք է սոցիալական աջակցություն տանք։ Կարծում եմ, որ պետք է կանխարգելել կանանց հանդեպ բռնությունը։ Այս պահին մեր գործառույթը սահմանափակվում է այստեղ»,- նշեց Բաթոյանը։
