Մարդկանց բռնելու, գործեր վերաբացելու «կաշան» կշարունակվի, իշխանությունները կդառնան ավելի ռեպրեսիվ մինչև իրենց կսրբի մեկ այլ հեղափոխական ալիք. Հ. Բագրատյան (տեսանյութ)

Բյուջեի եկամուտներ-ՀՆԱ ցուցանիշը 2020 թ.-ին նախորդ տարվա համեմատ չի փոխվելու, լինելու է 23.9 տոկոս: Այսինքն՝ ստվերը ոչ մի կոպեկ չի իջնելու: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում ասաց տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:


Նրա խոսքով՝ 2020 թ.-ի բյուջեն 2019 թ.-ի բյուջեից լինելու է 8 տոկոսով ավել՝ 1 տրլն 567 մլրդ դրամից դառնալով 1 տրլն 697 մլրդ դրամ:

«Քանի որ նախատեսում ենք 4.9 տոկոս տնտեսական աճ, իսկ գնաճը նախատեսում ենք 4 տոկոս, ապա տեղի չի ունենալու բյուջեի եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցության փոփոխություն: Այսինքն՝ ստվերի փոփոխություն նախատեսված է զրո, ստվերի դեմ պայքարը լինելու է զրո»,- ասաց Բագրատյանը:

Հրանտ Բագրատյանն իր խոսքում նշեց, որ նաև խնդիրներ է տեսնում բյուջեի ծախսերի մասով: Մասնավորապես, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համար ծախսերն ավելացվում են 12.7 տոկոսով, սակայն գիտությանը տրվող գումարը կրճատվում է՝ 14 մլրդ դրամից դառնալով 12 մլրդ դրամ: Մինչդեռ սպորտի և մշակույթի ոլորտների ծախսերը մնում են անփոփոխ: Հրանտ Բագրատյանի տեղեկացմամբ՝ զրոյական աճ է նախատեսված նաև ԱԱԾ և Ոստիկանության մասով:

«Մշակույթը և սպորտը միացել են ԿԳՆ-ին, բայց բոլոր ծախսերը բյուջեում պահպանված են: Կամ գյուղատնտեսությունն է միացել էկոնոմիկային, բայց առանձնացված պահպանված է բյուջեն: Իմաստը ո՞րն էր միավորելու, թե՞ գյուղնախարարի թեկնածու չունես»,- նշեց տնտեսագետը:

 

Նախկին վարչապետը նկատեց, որ կառավարման ապարատի պահպանման ծախսերն աճել են 12 տոկոսով: «Շքեղ ծախսեր են նախատեսվում դրանց պայմանների բարելավման համար: Այդ պայմաններում տեսնում ենք նաև ցոփ ու շվայտ կյանքի փաստեր, օրինակ՝ ինչո՞ւ ենք ինքնաթիռ վարձում, գնում ԱՄՆ, երբ պաշտոնական հանդիպում էլ չկա, մի հատ ելույթ էր ՄԱԿ-ում»,-ասաց Բագրատյանը:

Ինչ վերաբերում է 2020 թ.-ի բյուջեի պաշտպանական ծախսերին՝ Հրանտ Բագրատյանը նշեց, որ 30 մլրդ դրամով ավելացվում է շենքային պայմանների բարելավմանն ուղղված ծախսերը, սակայն սպառազինության ձեռքբերման համար չնչին գումար է նախատեսվում: «Բանակն ունի ավելացում, բայց այդ գերատեսչությունների ծախսերը հիմնականում կապված են շենքային պայմանների բարելավման հետ. 60 մլրդից դարձնում ենք 90 մլրդ դրամ: Եվ սպառազինության մասով նախատեսվում է չնչին գումար՝ 12 մլրդ դրամ: 30 մլրդ՝ շենքային պայմանները բարելավելու փոխարեն, ես այդ գումարը կծախսեի զինվորների վիճակը բարելավելու և սպառազինության ձեռքբերման վրա:

Հիմա կարող են ասել՝ դուք չգիտեք, բանակին մենք ավել ենք տալիս, սրանից վերցնում տալիս ենք և այլն: Բայց դա բյուջեում չկա, մակրոտնտեսական թվերում չկա, նոր ստվե՞ր եք զարգացնում: Ես ինչ իմանամ, ումից ինչ գումար եք վերցրել, ինչքան եք տվել բանակին: Որ ասում են՝ այս մեկից փող ենք վերցրել, տվել ենք բանակին, կարող է դու 2 անգամ ավելի ես վերցրել, կեսը դրել ես գրպանդ»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Նախարարների, փոխնախարարի, մարզպետների աշխատավարձերի բարձրացումը և պետական ապարատի համար 30 տոկոս պարգևավճարային ֆոնդի սահմանումը, տնտեսագետի խոսքով, օրենքի խախտմամբ է տեղի ունեցել. «Ինչ է նշանակում 30 տոկոս պարգևավճար: Այսինքն, 1 մլրդ աշխատանքային ֆոնդ ունի նախարարությունը, որից 700 մլն աշխատավարձեր պետք է տան, 300 մլն էլ ում ուզեն, կտա՞ն: Մեր ժամանակ եղել է մի հատ 13-րդ աշխատավարձ»:

Հրանտ Բագրատյանը նշում է, որ նոր իշխանությունների ղեկավարման շրջանում տնտեսական ցուցանիշներում որևէ աննախադեպ ցուցանիշ չի գրանցվել: «Աննախադեպ չէ նույնիսկ Սերժ Սարգսյանի կառավարման հետ համեմատ, էլ չեմ խոսում առաջին 2 նախագահների կառավարման տարիների համեմատ: Դուինգ բիզնեսով 6 տեղ իջել ենք, ինչ է ասում ՀԲ-ն՝ շատ ավելի դժվար են տալիս շինթույլտվություն, հարկային քաղաքականությունը հստակ չէ, ձեռնարկությունների սնանկացումը, դատական պրոցեդուրաները, ավելի է վատացել»,- նշեց նա:

Անդրադառնալով վերջին 1.5 տարվա ընթացքում բազմաթիվ քրգործերի հարուցմանը, «Մարտի 1»-ի գործի վերաբացմանը, «Հոկտեմբերի 27»-ը օրակարգ բերելուն՝ Հրանտ Բագրատյանն ասաց. «Ինչո՞ւ եք մարդկանց բռնում կամ որ բռնում եք, ինչո՞ւ եք խափանման միջոցը կալանք տալիս: Շտկվե՛ք: Այս «կաշան» շարունակվելու է, իրենք խրվում են արդեն: Այսպես որ գնա, իրենք դառնալու են տիրանական, բռնի, օրեցօր դիմելու են էլ ավելի ռեպրեսիվ միջոցների մինչև իրենց կսրբի մեկ այլ հեղափոխական ալիք»:

դիտվել է 2725 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am