Հեքիաթ` 50 հազար դոլար խնայելու մասին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Facebook-ի էջում անդրադարձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի՝ խորհրդարանում իրեն ուղղված հարցին, որը վերաբերում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱՄՆ թռչելիս կառավարական օդանավի փոխարեն մասնավոր ինքնաթիռ օգտագործելուն: Սամսոնյանը, հիշեցնենք, դիտարկում էր արել, թե թե իրականում հնարավոր էր գործող ինքնաթիռով տրանսատլանտյան թռիչք իրականացնել, որն ավելի էժան կարժենար ծախսերի տեսանկյունից: Մինչդեռ վարչապետ Փաշինյանի ԱՄՆ թռիչքի համար մասնավոր ինքնաթիռ էր վարձակալվել:
Նա, մասնավորապես, գրել է.
«2. Այս օդանավով տրանսատլանտյան թռիչքներ կատարել հնարավոր է: Սակայն համաձայն ICAO անվտանգության ստանդարտների, մասնավորապես ETOPS (Extended-range Twin-engine Operational Performance Standards) տվյալ օդանավը Ատլանտյան Օվկիանոսը հատելու համար ստիպված պիտի լիներ իր թռիչքը պլանավորել ափամերձ երթուղիներով: Ինչի հետեւանքով ստիպված կլիներ իռլանդական Շինոնից մինչեւ Լոս-Անջելես եւ Նյու Յորքից մինչ Երեւան թռիչքների ընթացքում երկուական հավելյալ վայրէջքներ կատարել: Ինչի հետեւանքով թռիչքի ընդհանուր տեւողությունը կավելանար մոտ 5 ժամով: Հաշվի առնելով մեկ ժամում վառելիքի սպառման տարբերությունները G-550 եւ A-319 միջեւ, որը կազմում է ժամում ավելի քան 1 տոննա, եւ ավելացած ժամերը, ինչպես նաեւ վառելիքի մեկ տոննայի արժեքը ( մոտ $900 մեկ տոննայի համար), միայն նավթի վրա խնայվել է մոտ 40.000 ԱՄՆ դոլար: Որին ավելացնելով 4 տեխնիկական վայրէջքների համար վճարվելիք գումարները, ընդհանուր առմամբ պետական բյուջեյից խնայվել է մոտ $ 50.000.
3. Անձնակազմի տրանսատլանտյան թռիչքների թուլյտվության բացակայության մասին տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Բայց դա բոլորովին կապված չի անձնակազմի որակավորման հետ: Ինչպես կ.2 նշել եմ ICAO անվտանգության ETOPS ստանդարտները նախատեսում են ոչ միայն օդանավի հնարավորությունները, այլ նաեւ այդ օդանավը շահագործող օդաչուների եւ օդանավը սպասարկող տեխնիկական կենտրոնի սերտիֆիկացումը համապատասխանաբար: Օդաչուները այդ թույլտվությունը ստանում են հրահանգիչ-օդաչույի հետ 2 անգամ Ատլանտիկան հատելով (մեկ չվերթ): Սակայն համապատասխան օդանավի բացակայության պայմաններում, տրամաբանորեն, եւ օդաչուները չեն սերտիֆիկացվել, եւ տեխսպասարկող կազմակերպությունը:
4. Օդանավը մոտ 4 տոննա տարողությամբ հավելյալ բակերով համալրելու խնդիրը քննարկվել է նրա ձեռք բերելուց անմիջապես հետո: Ցանկացած օդանավի վրա կառուցվածքային փոփոխությունները կատարվում են միայն արտադրողի, կամ նրա կողմից արտոնագրված գործարանի կողմից: Հավելյալ բակ տեղադրելը կապված է կառուցվածքային փոփոխության հետ, որը մի քանի միլիոն եվրո արժողություն ունի: Այդ իսկ պատճառով նպատակահարմար չի գտնվել, իսկ այժմ ավելի աննպատակահարմար է մի քանի միլիոն եվրո ծախսել տարեկան մեկ կամ երկու թռիչք կատարելու համար» գրել է կառավարության աշխատակազմի ղեկավարը:
Այս պարզաբանումը, սակայն, մեղմ ասած համզիչ չէ: ԱՄՆ այցի համար, ինչպես հայտնի է ծախսվել է 165 մլն դրամ` 350 հազար դոլար: Եթե անգամ թռիչքային ժամանակի տևողությունն ավելանար 5 ժամով, դրան էլ գումարած մեկ ժամում վառելիքի սպառման տարբերությունները G-550 եւ A-319 միջեւ, միևնույնն է, թռիչքը կառավարական ինքնաթիռով ավելի էժան կնստեր, քան մասնավորի ծառայությունից օգտվելը: Ի վերջո` Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարը չէ, որ մեկնում է արտերկիր նույն երթուղով: Այդ բոլոր հաշվարկներն արված են շատ վաղուց` մասնավորով թռիչքն ավելի թանկ է նստում: Խնդիրն այստեղ այլ է` պատվիրակությունն եղել է մածաթիվ, որի տեղափոխումը կառավարական ինքնաթիռով կլիներ անհնար: Հենց այս պատճառով էլ թերևս նախընտրել են մասնավորը: Այնպես որ, թող զուր տեղը հեքիաթ չպատմեն` 50 հազար դոլար խնայելու մասին:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 1684 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am