Այսօր` ապրիլի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 33-ամյա Վահե Մուժիկյանը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իր վարած Opel մակնիշի 34 PA 186 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և բախվել հեռախոսասյանը: Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը ` բաժնի պետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խունբը` վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով Տարոնի քննչական բաժնի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը