Փութ-փութ խոսելուց մինչև պատվիրատու բացահայտում` մեկ օր է տևում

Վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում նախօրիեն կրկին որոշել էր բարոյախրատական դաս կարդալ ԶԼՄ-ների գլխին` գրելով, թե գնալով ավելի է համոզվում, որ մեդիա դաշտը Հայաստանում խորքային և էական բարեփոխումների կարիք ունի:

«Անհասկանալի է, թե ինչպես են որոշ կայքեր, աշխատելով նույն պայմաններում, նույն շուկայում, ունենալով նույն թիրախային շուկան էականորեն տատանվում իրենց եկամուտների և շահույթի մեջ, իսկ ոլորտի կայուն զարգացման համար անհրաժեշտ է կայուն մոդել: Սա մի բան է վերահաստատում. որ ոլորտը «կաշառված» է, ոլորտում շատերը ծառայում են X խմբերի կամ պաշտպանում X խմբի շահերը: Իհարկե նախկինում էլ սա արդիական էր, սակայն սոցիալական ցանցերի լայն օգտագործումը, օգտատերերի և կայքերի թվի աճը պարզապես խորացրել են նախկինում ծառացած խնդիրներ»,- գրել է Մարիամ Փաշինյանը:

Այս աղջնակը թերևա մոռանում է, որ իր ծնողները ևս ողջ կյանքում լրագրող և խմբագիր են եղել և ծառայել են ինչ-որ խմբի շահերի: Հայաստանը շատ փոքր երկիր է, և բոլորը բոլորի մասին գրեթե ամեն ինչ գիտեն: Երբ Մարիամի ծնողներն էին ժամանակին ինչ-ինչ անձանց կամ խմբերի շահեր պաշտպանում, դա, չգիտես ինչու, կոչվում էր քաղաքական-գաղափարական պայքար: Իսկ այժմ նույն երևույթը, չգիտես ինչու, կոչվում է կաշառակերություն: Հավանաբար պատճառն այն է, որ այժմ ԶԼՄ-ները քննադատում են Մարիամի վարչապետ հայրիկին և բարձրաձայնում հարցեր, որոնք օրվա իշխանությանը, մեղմ ասած, հաճելի չեն: Հավանաբար Փաշինյանները կարծում են, որ իրենցից հետո որևէ մեկն իրավունք չունի սեփական գաղափարներն ու հայացքները ունենալ, օգտվել դրանք արտահայտելու իրավունքից: Խնդիրներ մեդիա դաշտում իհարկե կան, սա անվիճելի է, իսկ ո՞ր ոլորտում դրանք չկան:

Համենայն դեպս, այս տարիների ընթացքում խոսքի ազատությունը մեր երկրում անցել է կայացման շատ կարևոր ճանապարհ, և այսօր մենք ունենք մի շարք ձեռքբերումներ, և դրանում շատ մեծ է ԶԼՄ-ների դերակատարումը: Ծնողների տարիքի մարդկանց դասեր տալու և փութ-փութ խոսելու փոխարեն` կարելի է մեկ անգամ էլ այս թեմային անդրադառնալ և արձանագրել, որ ԶԼՄ-ների տևական պայքարի և աշխատանքի արդյունքում մեր երկրում հանրային հաշվետվողականության, բազմակարծության և այլակարծության այնքան բարձր մակարդակ կա, որից այսօրվա իշխանությունն ուղղակի սարսափում է: Վստահաբար սարսափելու է նաև գալիք իշխանությունը, և դա մեդիայի մեծագույն ձեռքբերումն է:

Հետաքրքիր մի զուգադիպություն. Փաշինյանի աղջիկը լրատվամիջոցներին մեղադրում է այս կամ այն խմբի շահերի սպասարկման մեջ, իսկ դրանից ընդամենը մեկ օր անց Փաշինյանին պատկանող լրատվամիջոցում հայտնվում է նյութ` հետևյալ վերնագրով` << «Հայոց եկեղեցու պատմություն» դպրոցներում չի լինի. առարկան կմատուցվի ինտեգրված կամ այլ բովանդակությամբ ու անվանումով>>: Ի հավելումն վերնագրի` նյութի վերջում նշվում է, որ հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ։ Տպավորություն է, թե հարազատ լրատվամիջոցն աշխատում է ուղիղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ` փաստացի բացահայտելով, թե ովքեր են իրենց պատվիրատուները և ինչպես են ջանասիրաբար քարոզում` ազգային արժեքներից հրաժարվել:


 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 6363 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am