Վենետիկի ասածը «ասնավանի չի»

Երեկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն կոշտ հայտարարությամբ, ապա հարցազրույցով հանդես եկավ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Բուքիքիոն իր հայտարարությամբ մտահոգիչ համարեց կառավարության, Ազգային ժողովի մյուս կողմից՝ ՍԴ-ի միջեւ ստեղծված վեճը, շեշտեց, որ իշխանական ճյուղերի միջեւ պիտի գործի փոխադարձ հարգանքի ինստիտուտը, այլապես պետք չէ ակնկալել ժողովրդավարական ինստիտուտների կայացում, տնտեսական հեղափոխություն: Իսկ հարցազրույցում հանձնաժողովի ղեկավարը բացահայտ խոսեց ՍԴ նախագահի նկատմամբ «հարվածների» մասին.«Ավելին, մենք գիտենք, որ կարճ ժամանակում Հայաստանում շատ հարվածների տակ է հայտնվել Սահմանադրական դատարանի նախագահը, և բազմաթիվ ընթացակարգեր են իրականացվում նրա դեմ: Ժամանակային համընկնումն ու դատավարական խիստ միջնորդությունները հանգեցնում են ճնշման նախագահի նկատմամբ, ում հանդեպ պետք է հարգանք դրսևորել՝ որպես պետության գլխավոր ինստիտուտներից մեկի ղեկավարի»: Ընդգծեց նաեւ, որ ընդունված պրակտիկա չէ, որ յուրաքանչյուր կառավարության փոփոխությունից հետո պետք է ձեռնամուխ լինել նաեւ ՍԴ կազմի փոփոխության. «Սահմանադրական դատարանի դատավորի մանդատը ոչ քաղաքական է: Սա նշանակում է՝ դատավորները նշանակվում են՝ պաշտպանելու Սահմանադրությունը և ոչ թե առաջ մղելու ընտրություններում հաղթած կառավարող մեծամասնության քաղաքական ծրագիրը: Դա է պատճառը, որ Սահմանադրական դատարանի նորացումը պետք է ապասինքրոնացնել քաղաքական շրջափուլերի հետ: Նախորդ մեծամասնության կողմից ընտրված դատավորները կարող են նույնիսկ ավելի պատրաստ լինել՝ քննադատաբար դիտարկելու գործող մեծամասնության առաջարկած միջոցների սահմանադրականությունը»,- իշխանություններին խելքուխրատեց եվրոպացի գործընկերը:

Բայց ինչպես ասում են սեւին սապոնն ինչ կանի, որ խեւին խրատն ինչ անի: Նիկոլ Փաշինյանի թիմակիցները ոգեւորված տարածեցին Բուքիքիոյի մեկնաբանությունները՝ դրանք ներկայացնելով սեփական մտահորիզոնի պրիզմայով: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ողջունում է այդ հայտարարությունը.« Ողջունում եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Այս հայտարարությամբ և հատկապես դրա վերջին մասով հանձնաժողովի նախագահը փաստեց, որ Հայաստանում սահմանադրականության խնդիր կա, և այդ խնդիրը պետք է լուծել։
Սա հենց այն է, ինչ մենք շարունակ ասում ենք։ Այո, Հրայր Թովմասյանի՝ հայտնի հանգամանքներում ՍԴ նախագահ ընտրվելը և հայտնի հանգամանքներում պաշտոնավարելն առաջացրել է սահմանադրության նորմալ գործունեության խնդիր, և այս խնդիրը պիտի լուծվի»։ Համաձայնեք, որ առնվազն անմեղսունակության սինդրոմ ունեցող կառավարության ներկայացուցիչը կարձագանքեր այսկերպ այն գնահատականներից հետո, որը տվել է Բուքիքիոն: Մարդն ասում է՝ ՍԴ նախագահը հարվածների տակ է, հասկացնում է՝ քաղաքական հետապնդման միտում է տեսնում, որ պիտի հարգանք դրսեւորել Սահմանադրական այս մարմնի ղեկավարի նկատմամբ, մեկ էլ հանկարծ Նիկոլ Փաշինյանի պատգամավորը մոլորակ է հայտնագործում, թե ՍԴ նախագահ ընտրվելը և հայտնի հանգամանքներում պաշտոնավարելն առաջացրել է սահմանադրության նորմալ գործունեության խնդիր, և այս խնդիրը պիտի լուծվի:

Հետաքրքիր է՝ այդ ինչ խնդիր է առաջացրել, որի մասին գիտեն միայն հեղափոխական իշխանիկները: Կամ ինչու այդ խնդրի մասին Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները չէին բարձրաձայնում ավելի քան մեկ տարի ու ՍԴ-ի մասին հիշեցին հայտնի որոշումից հետո:

Հետեւաբար, հարգելի ու սիրելի իմքայլիստներ, եթե փախչում եք իրականությունից եւ գլուխը թաքցնում ավազների մեջ, դա չի նշանակում, որ մյուսները չեն նկատում իրականությունը: Մարդիկ ոչ միայն նկատում են, այլ ճշգրիտ ախտորոշում: Մինչ դուք փորձում եք մանեւրել ու կրուտիտով աբառոտկա ֆռալ, վենետիկցիները հաջորդ պատժիչ գործողություններն են մշակելու մեր պետության նկատմամբ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ թեեւ ասաց, որ ի գիտություն են ընդունել հայտարարությունը եւ հետեւություններ կանեն, բայց շեշտեց, որ Վենետիկի հանձնաժողովն այն մարմինը չէ, որ «վերջնական լուծում առաջարկելու մանդատով է օժտված»:

Այլ կերպ ասած՝ իրենց ասածը մեզ համար «ասնավանի» չէ:

Անի Սահակյան

դիտվել է 1408 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am