ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն Ազգային ժողովում բարձրաձայնեց ՌԴ մեկնող մեր քաղաքացիներին առնչվող մի խնդրի մասին. «Հայկական, ինչպես նաև ՌԴ-ից գնված և Հայաստան տեղափոխվող տրանզիտային համարանիշներով մեքենաներով երթևեկող քաղաքացիները ՌԴ տարածքում ռեկետի են ենթարկվում Ռուսաստանի ոստիկանության կողմից։ Քաղաքացիների ռեկետի չափը տատանվում է 400-1000 ԱՄՆ դոլարի միջակայքում՝ կախված մեքենայի շքեղությունից։ Եթե ինքնաթիռով 4 հոգանոց ընտանիքը մեկնելու համար պետք է ծախսի 800 դոլար, ապա մեքենայով ծախսում է շուրջ 300 դոլար։ Սակայն հայտնվելով անելանելի իրավիճակում՝ մեր համաքաղաքացիները ստիպված են լինում վերջին կոպեկը տալ և հասնել Հայաստան։ Արդյո՞ք տեղյակ է կառավարությունն ապօրինության այս ճչացող փաստի մասին և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել»։
Հարցին պատասխանեց Տրանսպորտի և կապի նախարարը. «Լարսում, օրինակ, շատ երկար ժամանակ մեր մեքենաները ունեցել են խնդիրներ և դա ոչ Վրաստանի կողմից։ Այդ խնդիրներով հանձնաժողով կազմվեց և մեկնեցինք Լարս։ Ռուսաստանի կողմից նաև հանձնարարություն էր իջեցվել, որպեսզի իրենց համապատասխան գերատեսչության ղեկավարները լինեին Լարսում։ Հիմա մեր մեքենաների համար Լարսում առանձին, 4-րդ գիծ է տրամադրվել, որոնց համար կանաչ լույս է միայն և այս կողմից դեպի Ռուսաստան, և այնտեղից այստեղ»,-նշեց Գագիկ Բեգլարյանը։
Նա խնդրեց պատգամավորին կոնկրետ նամակով և փաստերով ներկայանալ, որպեսզի հնարավորության դեպքում լուծում տան։ «Հարցը շատ կոնկրետ էր։ Փաստորեն, դուք տեղյակ չեք նման ապօրինություններին։ Մոսկվայում ունենք նստած մարդ՝ նախկին վարչապետը, կարելի է դիմել նրա միջամտությանը»,-հակադարձեց Լյուդմիլա Սարգսյանը։
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը