Չեմ կարծում, թե առանց Փաշինյանի թույլտվության կարող է ինչ-որ բան լինել․ Մանուկյան (video)

Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ քաղաքական գործ են բացում ամենաամոթալի ձեւով, անարժան մարդկանց ձեռքերով. եթե դատական որոշումները վերանայելու հարց կա, խնդրեմ, պետք է բացել, բայց այն, ինչ կատարվում է՝ խայտառակություն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, «Մամուլի ազգային ակումբում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Անդրադառնալով ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից վարչապետին ուղղված դիմումին, որով նա պահանջում է Մանուկյանի հրաժարականը՝ հիմնավորելով, թե վերջինս ազդեցություն է ունեցել Նաիրի Հունանյանի վրա և պարբերաբար հանդիպել է նրան, Մանուկյանն ասաց․ «Ես Նաիրի Հունանյանի հետ առնչվել եմ 1988 թվի շարժման ժամանակ, որովհետև ես «Ղարաբաղ կոմիտեն» էի ներկայացնում, ինքը՝ ուսանողական շարժում, մենք այդ ժամանակ հանդիպել ենք։ Դրանից երկար ժամանակ հետո ուզել է մտնել ԱԺՄ կուսակցություն, սակայն ինչ-ինչ պատճառներով չենք ցանկացել ընդունել նրան։ Դրանից հետո մենք ոչ մի առնչություն չենք ունեցել։ Ով էր այն օրն ասաց, թե մեր տանն է եղել․ նա մեր տանը երբեք չի եղել։ Այդ ամենը հորինված է և իր հետևում թաքցնում է քաղաքական նպատակներ: Ես հիմա «Հոկտեմբերի 27»-ի դեպքերը չեմ քննարկելու. Քննարկել այդ դեպքերը դա հենց այն խաղն է, որի մեջ պարտադրում են մեր ժողովրդին մտցնել: «Հոկտեմբերի 27»-ի գործը հիմա օգտագործվում է ճիշտ այնպես, ինչպես Կիրովի գործը Ստալինի ժամանակ, երբ դրա հետեւանքով սկսում են վերացնել եւ ոչնչացնել քաղաքական գործիչներին, իրենց հակառակորդներին:

Ես չեմ կարծում, որ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության նա կարող էր մտնել բանտ, խոսել, հետո դուրս գալ եւ նման հայտարարություններ անել»,-հայտարարեց Հանրային խորհրդի նախագահը:

 

դիտվել է 429 անգամ
Լրահոս
Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին Գերմանիայի շուրջ հազար կայարանում սխալմամբ տարհանում է հայտարարվել Արտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ Իրաքի վարչապետը առաջարկել է ինտեգրել տարածաշրջանի էներգետիկ և տրանսպորտային ցանցերը Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել. Կարապետյան Վայոց ձորի մարզում «RENAULT»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ կա վիրшվոր Լոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ Հինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Սամվել Կարապետյանի նվերը գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է․ Նարեկ Կարապետյան Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դեռևս ուսանողական երթի մեկնարկից առաջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am