Ադրբեջանի փոխարտգործնախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Հաֆիզ Փաշաեւը դիմել է նախագահ Իլհամ Ալիեւին հրաժարականի խնդրանքով։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, իր դիմումում Փաշաեւը նշում է, որ իր գործունեության 27 տարիներին աշխատել է անկախ Ադրբեջանի պետական կառույցներում։ Հաշվի առնելով պետական ծառայությունում նոր եւ երիտասարդ կադրերի ներգրավման կոչը՝ Ադրբեջանում պետության ղեկավարի գլխավորությամբ իրականացվող բարեփոխումների ավելի արդյունավետ իրագործման համար, Փաշաեւը որոշել է սեփական ցանկությամբ թողնել փոխնախարարի պաշտոնը։
