ԱՄՆ-ում 2 տարեկան տղան ավտոմեքենայով ընթանալիս կրակելով սպանել է իր մորը
ԱՄՆ Վիսկոնսին նահանգում 2 տարեկան տղան կրակելով սպանել է իր մորը ավտոմեքենայի հետևի նստարանի տակ ատրճանակ գտնելուց հետո: Այս մասին հայտնում է WISN-TV-ն: Հայտնի է դարձել, որ երեխան մեկ անգամ կրակել է 26-ամյա կնոջ մեջքին, որը եղել է ղեկին: Դեպքը տեղի է ունեցել Վիսկոնսինի մայրուղու վրա: Հաղորդվում է, որ կինը կրակոցից հետո կանգնեցրել է մեքենան: Նշվում է, որ կինը 3 երեխա է ունեցել:
