Ռուսաստանի ԱԳՆ-ի` զբոսաշրջության նպատակով Թուրքիա ուղեւորություններից զերծ մնալու հանձնարարականներն ուժի մեջ են մնում:
Այդ մասին ապրիլի 27-ի ճեպազրույցին հայտնել է ռուսական դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Թուրքիան առաջվա պես դասվում է այն երկրների թվին, որտեղ այցելել Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում», - ասել է դիվանագետը:
Նրա խոսքով, Թուրքիայի հարավ-արեւելքում լարված ռազմական բախումներ են տեղի ունենում անվտանգության թուրքական ուժերի եւ Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինված ջոկատների միջեւ: «Ըստ էության, այնտեղ քաղաքացիական պատերազմ է ընթանում: Միայն պաշտոնական տվյալներով, վերջին 9 ամսվա ընթացքում այդ տարածաշրջանում 400-ից ավելի զինվորական է զոհվել, Թուրքիայի հարավ-արեւելքում ավելի քան հարյուր շրջան հայտարարվել է անվտանգության գոտի, որտեղ պարետային ժամ է գործում», - հիշեցրել է Զախարովան` հավելելով, որ աճել է նաեւ խոշոր քաղաքներում ահաբեկչական գործողությունների թիվը:
«Եվս մեկ անգամ ռուսաստանյան քաղաքացիներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ զբոսաշրջության նպատակով այդ պետություն այցելելուց, որովհետեւ այնտեղ կեցությունը իրապես ուղեկցվում է առողջության եւ կյանքի համար սպառնալիքով», - ընդգծել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը