Մարաղայում մարդկանց կոտորել են, իսկ դուք մի հուշակոթող դնելը համարում եք անբարոյականությու՞ն.Մարաղայի բնակիչ (video)
«Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանն ու Մարաղայի բնակիչ Լյուդմիլա Թունյանն, այսօր Հայելի ակումբում անդրադարձան Մարաղայի ցեղասպանության հուշաքարի տեղադրման ձախողմանը: Մարտիրոսյանը նշեց, որ իրենք բազմաթիվ զանգեր են ստացել Մարաղայի բնակիչներից, որպեսզի Մարաղայի ցեղասպանության զոհերին նվիրված մի հուշաքար տեղադրվի Հայոց եղեռնի ցեղասպանության հուշակոթողի կողքին և երբ իրենք այդ հարցով դիմել են քաղաքապետարանին,պատասխան են ստացել, որտեղ ասվել է, թե նման բան անելն անբարոյականություն է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
