«Դա անբարոյականություն է».ինչու՞ են քաղաքապետարանից նման պատասխան տվել Մարաղայի բնակիչներին (video)
«Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանն, այսօր Հայելի ակումբում անդրադարձավ Մարաղայի ցեղասպանության հուշաքարի տեղադրման ձախողմանը: Մարտիրոսյանը նշեց, որ իրենք բազմաթիվ զանգեր են ստացել Մարաղայի բնակիչներից, որպեսզի Մարաղայի ցեղասպանության զոհերին նվիրված մի հուշաքար տեղադրվի Հայոց եղեռնի ցեղասպանության հուշակոթողի կողքին և երբ իրենք այդ հարցով դիմել են քաղաքապետարանին,պատասխան են ստացել, որտեղ ասվել է, թե նման բան անելն անբարոյականություն է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
