Ինչու են վախենում Վազգեն Մանուկյանից

Իշխանական շնիկներն ու կից հաճախորդները ՀՀ նախկին վարչապետ ու պաշտպանության նախկին նախարար, իսկ ներկայումս Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի դեմ քարոզչական արշավ են սկսել՝ որպես գործընկեր ունենալով Նաիրի Հունանյանին։

Վազգեն Մանուկյանին թիրախավորելը շատ պրակտիկ նպատակ է հետապնդում։ «Թավշյա» իշխանությունները շատ լավ հասկանում են, որ իրենց վարկանիշը գահավիժելու է և շատ լավ զգում են անկման մեկնարկը։

Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար երկու բան է անում՝

իրավապահ ամբողջ համակարգը դարձնում է կամակատար, իսկ դատականը փորձում է սարքել իր դռան տակ վնգստացող,
ամայացնում է դաշտը՝ պոտենցիալ մրցակիցներից ձերբաձատվելու համար։
1–ին կետի ուղղությամբ նա ահագին արդյունքներ ապահովել է։ 2–րդ կետի մասով ոչ մի կերպ չի կարողանում խնդիրները լուծել, քանզի բոլորն էլ հասկացել են նիկոլենց կողմից կառուցվող պարզունակ քաղաքական սխեմայի արհեստականությունը։

Նիկոլն ամեն կերպ ուզում է ցույց տալ, որ իր այլընտրանքը նախկին իշխանությունն է ու նրանց որպես «բոբո» փորձում է օգտագործել, բայց իրականությունն այն է, որ այդ սև–սպիտակային դաշտից դուրս բազմաթիվ «գույներ» կան, ինչն էլ նյարդայնացնում է պաշտպանյալին։

Վազգեն Մանուկյանն այն ֆիգուրն է, որ կարող է կոնսոլիդացիոն կենտրոններից մեկը դառնալ։ Իշխանությունն անհանգստացած է, որ նրա գլխավորած «Վերնատուն» ակումբը ձգողական կենտրոն է գրեթե բոլոր ուժերի ու անհատների համար։ Համ էլ՝ Մանուկյանը կոռումպացված չէ, պետական գործչին ներհատուկ որակներ ունի, ունի հաղթանակներով լի ժամանակաշրջան պաշտպանության նախարար եղած ժամանակ։ Իսկ դա վտանգավոր է այս իշխանության համար, քանզի նրա վրա չեն կարող պիտակ փակցնել։ Դրա համար էլ դիմել են գործակալներ Նաիրիի ու Արմանի օգնությանը՝ փորձելով ցեխ շպրտել։ Բայց այդ ամենն այնքան արհեստական է, որ փուչիկը պայթեց դեռ չփչված։

«Վերնատունը» պետական խնդիր է դրել իր առաջ և հարթակի ֆունկցիա է ստանձնել՝ վերկուսակցական սկզբունքով։ Այ սա՛ է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն իր վարձկանի ու համատեղությամբ թուրքական լրտես Արման Բաբաջանյանի միջոցով «ղզիկավարի» հարձակվել է նրա դեմ։ Չգիտեմ զգացին թե ոչ իշխանությունները, բայց հանրությանն այլընտրանքային կենտրոնի տեղը ցույց տվեցին։

Այս պատմության մեջ քստմնելին այն է, որ Նիկոլ Փաշինյանը թաքնվել է Նաիրի Հունանյանի ու նրա գործընկեր Արման Բաբաջանյանի հետևում։

Բայց դե սրանցից այլ բան պետք էլ չէր սպասել։ «Սահմանադրական կարգի տապալման» շինծու մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգի իրական տապալման թեմայով Վազգեն Մանուկյանին դեռ կհասցնի բացատրություններ տալ 1996–ի համար։

Ճիշտ է, Նիկոլն այն ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանի կողմնակիցը չէր, ավելին՝ Մանուկյանին էր պաշտպանում, բայց հետո սեփականաշնորհվեց Վանո Սիրադեղյանի ու Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) կողմից ու դարձավ Տեր–Պետրոսյանի քարոզիչ։

2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ Նիկոլը հանրահավաքային դիջեյություն էր անում Լևոնի համար, իսկ մարտի 1–ին փողոցային բախումներն էր կառավարում՝ դառնալով 10 զոհերի պատճառ։

Մի խոսքով, սրած բզի պատմությամբ է այս ամենն ավարտվելու։ Մենք դա չէինք ուզում, բայց պաշտպանյալը շատ խնդրեց։

Պետրոս Ալեքսանյան

դիտվել է 3053 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am