Սերժ Սարգսյանն այսօր փակ հանդիպում կանցկացնի Հանրապետական պատգամավորների հետ
Այսօր՝ ժամը 20.00-ին, ՀՀԿ շենքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փակ հանդիպում կանցկացնի ֆրակցիայի պատգամավորների հետ: Քննարկվելու է երեկ ԱԺ-ում ՀՀԿ-ի քվորում չապահովելու, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության և ՊՆ-ում վերջին պաշտոնանկությունների հարցը: Այս մասին մեզ հետ զրույցում հաստատեցին ՀՀԿ-ական պատգամավորներից:
