Քարերը հավաքելու պահը. մանր իշխանության մեծ հատուցումը

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի 1-ին մասով (իշխանության յուրացում) և ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Անցած շաբաթ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա՝ իշխանությունը յուրացնելու հոդվածով։ Այս գործով մեղադրյալ է նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Բաբայանը մեղադրանքը չի ընդունում, անցած շաբաթվանից կալանքի տակ է։
Պատգամավոր Բաբաջանյանը պնդում է, որ 2018-ին ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը հանցավոր սխեմաներ կիրառելով։ ՀՔԾ ծավալուն հաղորդագրությունում նշում է, որ 2018-ին նախկին պաշտոնյաներն այնպես են արել, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը հայտարարի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին այն ժամանակ, երբ դեռ այդ հրաժարականը չի եղել, ինչից հետո էլ արդեն խորհրդարանը հին՝ 2005-ի Սահմանադրությամբ՝ մարտի 21-ին Թովմասյանին նշանակել է Սահմանադրական դատարանի նախագահ: Թովմասյանին հին սահմանադրությամբ են ընտրել, որպեսզի նա կարողանա պաշտոնավարել մինչև 70 տարեկանը, նորի դեպքում նա կպաշտոնավարեր միայն վեց տարի: Ըստ ՀՔԾ-ի, մարտի 1-ին ստորագրած հրաժարականի մասին դիմումը ԱԺ է հասել մարտի 5-ին, բայց Արա Բաբլոյանը դեռ մարտի 2-ին արդեն հայտարարել է Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին:
Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվում այն բանից հետո, երբ այս գործով անցնող ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը ցուցմունք է տվել եւ վստահ ենք, որ պնդել է հրապարակային հայտարարություններն առ այն, որ ինքն, իսկապես, մարտի 1-ին է գրել դիմում, 2-ին այն ուղարկվել է ԱԺ եւ որ որեւէ մեկն իրեն հրաժարականի դիմում չի պարտադրել: Մինչդեռ հայրենի իշխանություններն ի դեմս իրավապահների՝ պնդում են՝ չէ ու չէ, յուրացրել են ու վերջ: Մենք ենք մեր սարերի մոտիվներով Գագիկը գրել է, Արսենը մուտքագրել է, Բաբլոյանը կարդացել է, համայնքը բողոք չունի, բայց դժգոհ է արկածախնդիր իշխանությունն ու ասում է՝ Գագիկ Հարությունյանի մեղքն այն է, որ գրել է ազատման դիմում, Բաբլոյանինը, որ կարդացել է, Բաբայանինը, որ մուտքագրել է:
Ի դեպ, Բաբլոյանին առաջադրված հոդվածը նախատեսում է խիստ պատիժ՝ 10-15 տարի ազատազրկում, և սովորաբար նման խիստ մեղադրանքը ենթադրում է նաև խիստ խափանման միջոց՝ կալանավորում, ինչը, սակայն, Արա Բաբլոյանի դեպքում երեկ չկիրառվեց:
Արա Բաբլոյանն այս մեղադրանքով շարունակելու է գտնվել ազատության մեջ, քանի որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել Հայաստանից չհեռանալու մասին ստորագրությունը։ Փաստաբան Միհրան Պողոսյանը, օրինակ, այս որոշման մասին իր բացատրություններն ունի: Ըստ նրա՝ եթե անձին այս հոդվածով փորձեին կալանավորել, ստիպված էին լինելու դատարանում ապացուցել հանցագործության հիմնավոր կասկածի առկայությունը՝ սկսած նրանից, որ իբր իշխանության յուրացման դեպք է եղել, վերջացրած նրանով, որ Ա. Բաբլոյանն առնչություն ունի հանցագործության հետ: Երեկ լրագրողների հետ զրույցում Արա Բաբլոյանն ասել է, որ այս պահին շատ մանրամասներ չի կարող հնչեցնել, սակայն չի ընդունում առաջադրված եւ ոչ մի մեղադրանքը.
«Կարող եմ ասել, որ բացառապես համաձայն չեմ այդ մեղադրանքի հետ և հայտարարել եմ, որ այն ապօրինի է: Ինչ որ արել եմ, արել եմ Սահմանադրությամբ և օրենքների սահմաններում, որևէ նախնական պայմանավորվածություններ չեն եղել և ամեն ինչ եղել է ճիշտ այնպես, ինչպես միշտ աշխատել է Ազգային ժողովը»:
Մինչ այդ նա ասել էր. «Ամսի 1-ին Գագիկ Հարությունյանը ստորագրել է իր հրաժարականը, և ամսի 2-ին այդ փաստաթուղթը եղել է իմ սեղանին: Հիմա արդեն, երբ որ ծանոթանում ենք փաստաթղթի հետ, տեսնում ենք, որ փաստաթուղթը ոչ միայն ամսի 1-ով ստորագրված, ամսի 1-ով և՛ կնիք կա Սահմանադրական դատարանի կանցելյարիայի, և՛ կնիք կա ամսի 2-ով Ազգային ժողովի: Բայց ամենակարևորը, որ աշխատակիցները, որոնք պատրաստել են բոլոր այն փաստաթղթերը, որոնք այդ դիմումի հիման վրա ես ստորագրել եմ, նրանք ասում են, որ մենք դա իրականացրել ենք ամսի 2-ին: Եվ այդ, ինչ որ ես հայտարարությամբ հանդես եմ եկել, այդ ամենը տեղադրված է Ազգային ժողովի կայքում հենց ամսի 2-ով»:
Հասկանալի է, որ այս գործը Հրայր Թովմասյանի դեմ ընթացող քաղաքական հետապնդումների շրջանակներում են հարուցել եւ այդ պատճառով է, որ աբսուրդային, իրավազուրկ դրվագներով փորձում են գործ սարքել: Ամեն բան այդքան ողբերգական չէր լինի, եթե ամեն բան այս գործով ավարտվեր: Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը դեռ չէր չորացել թղթի վրա, երբ իրավապահները նոր՝ ավելի աբսուրդ ու ծիծաղելի հաղորդագրություն տարածեցին, որոնց արմատները նույնպես փորձում են ձգել մնչեւ Հրայր Թովմասյան: ԱԱԾ-ն ըստ հաղորդագրության բացահայտել է դարի հանցագործին: Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար աշխատելու տարիներին նախարարությունում վարորդի հաստիք զբաղեցնող անձը իբր գրացված է եղել նաեւ մի շարք այլ հաստիքացուցակներում եւ պետությանը պատճառել է <<էակա վնաս>> 1 միլիոն ե 841 հազար դրամ, մոտավորապես այնքան գումար, որքան այսօր մեկ ամսում ստանում են հեղափոխական նախարարները:
Իշխանության բեսպրեդելն ինչպես տեսնում ենք սահամաններ չունի, նրանք անգամ մոռանում են, որ բումերանգի կանոնը գործել ու գործելու մշտապես, գալու է նետված քարերը հավաքելու ժամանակը:

Անի Սահակյան

դիտվել է 1922 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի գործը առաջիկա շաբաթներին կներկայացվի ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Առաջին անգամ ընտանիքով ժամանել է Անգլիա եւ հանդիպել թագավոր հոր հետ Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Գորիսի առաջնորդանիստ մայր եկեղեցին կվերաօծվի․ Սյունյաց թեմ ԳԼԽԱՎՈՐ ԼՐՏԵՍԻ ՇԱԽՄԱՏԸ, կամ՝ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱԿԱՆ ՖԻԴԱՆԸ ԿԿԼԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ՝ առանց մի կրակոցի Հեռացող ԱԺ նախագահը հուլիսի առաջին տասնօրյակում արդեն երկրորդ անգամ պարգևատրման կարգադրություն է ստորագրել Օդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն Ազիզյան Բաքվի ճնշումը՝ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության փակման պահանջով. Ամփոփում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Իսրայելը դադարեցրել է Լիբանանի հարավի հարվածները՝ սպասելով ԱՄՆ-ի հետագա քայլերին Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին «Հայաստանի տնտեսությունը կառավարության համար գործնական իմաստով առաջնահերթություն չէ»․ Հակոբ Բադալյան «Վախի մշտական գեներացման ֆոնին առավել ընդգծված է երևում իրանցիների խիզախ պահվածքը»․ Արման Աբովյան 21-ամյա երիտասարդը ցատկել է գետ, որ լողա, բայց ջրից նրա դին են դուրս բերել ՔՊ-ի վերջին շանսը. Հրապարակ Ֆրանսիայում անտառային հրդեհներին առնչություն ունենալու կապակցությամբ ձերբակալվել է ավելի քան 30 մարդ Օլամաեինները Ծառուկյանի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցրել․ Էմին Խաչատրյան Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվшծների հետևանքով զnհերի թիվը հասել է 17-ի «Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում Վրաստան-Հայաստան սահմանին ձերբակալվել է հնարավոր դիվերսիոն գործողություններ իրականացնող անձը Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար․ Մոջթաբա Խամենեի ՌԴ ԶՈւ-ն վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբ Իրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար «Բավի» թայֆունի պատճառով Չինաստանում տարհանվել է 1,8 մլն մարդ Ալի Խամենեին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am