Կմասնակցի՞ Վահե Գրիգորյանը ՍԴ նիստերին. Փաշինյանը թիմակիցներին կարգադրել է նրա հետ հանդիպում կազմակերպել

Փաստ գրում է.«Վերջին օրերին մամուլում տեղեկություն էր շրջանառվում, ըստ որի՝ քաղաքական ուժերը որոշել են հանդես գալ մի նախաձեռնությամբ, որով հանրային օրակարգ կբերվի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու հարցը, քանի որ վերջինս դատավոր դառնալուց հետո չի մասնակցել որևէ դատական նիստի, բայց լիարժեքորեն օգտվել է պետության կողմից օրենքով իրեն վերապահված հնարավորություններից (ծառայողական ավտոմեքենա, բենզին, հեռախոսի համար հատկացված գումար, պարգևավճար, աշխատավարձ և այլն)։

Փաստացի պետությունը Գրիգորյանի նկատմամբ վերաբերվում է՝ ինչպես սահմանված է օրենքով, իսկ ահա Գրիգորյանը նույնկերպ չի վերաբերվում պետությանը։


Ի դեպ, այս նախաձեռնության մեջ ներառված են նաև արտախորհրդարանական քաղաքական կուսակցություններ, որոնք օրերս հնարավոր է հանդես գան նաև ընդհանուր հայտարարությամբ։

Ստեղծված իրավիճակն իշխանությունների կողմից բավական ցավոտ է ընդունվել, քանի որ հենց Նիկոլ Փաշինյանի թիմակիցների «անխոնջ ջանքերի» շնորհիվ Գրիգորյանը հնարավորություն ստացավ դառնալ ՍԴ դատավոր, ու հենց այդ պատճառով շաբաթ օրը Վանաձորի օրվա միջոցառման շրջանակում Փաշինյանը Վանաձորում «թեթևակի» հանդիպում է ունեցել իր թիմի առանցքային ներկայացուցիչների հետ և այս առիթով հայտնել իր մտահոգությունները։


Թերթի աղբյուրի փոխանցմամբ, նա հորդորել է Գրիգորյանի հետ առաջիկա շաբաթվա ընթացքում հանդիպում կազմակերպել և հանգամանալից քննարկել ընդհանուր վիճակը, ինչպես նաև հետագա քայլերի հաջորդականությունը։

Այնպես որ, չի բացառվում, որ Վահե Գրիգորյանը ստիպված լինի գնալ աշխատանքի և կատարել իր պարտավորությունները»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 948 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am