Ինչո՞ւ Արա Բաբլոյանին չկալանավորեցին

168 ժամը գրում է. «ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի 1-ին մասով (իշխանության յուրացում) և ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Այս հոդվածը նախատեսում է խիստ պատիժ՝ 10-15 տարի ազատազրկում, և սովորաբար նման խիստ մեղադրանքը ենթադրում է նաև խիստ խափանման միջոց՝ կալանավորում, ինչը, սակայն, Արա Բաբլոյանի դեպքում երեկ չկիրառվեց:


Արա Բաբլոյանն այս «մեղադրանքով» շարունակելու է գտնվել ազատության մեջ, քանի որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել Հայաստանից չհեռանալու մասին ստորագրությունը։ Փաստաբան Միհրան Պողոսյանը, օրինակ, այս որոշման մասին իր բացատրություններն ունի: Ըստ նրա՝ եթե անձին այս հոդվածով փորձեին կալանավորել, ստիպված էին լինելու դատարանում ապացուցել հանցագործության հիմնավոր կասկածի առկայությունը՝ սկսած նրանից, որ իբր իշխանության յուրացման դեպք է եղել, վերջացրած նրանով, որ Ա. Բաբլոյանն առնչություն ունի հանցագործության հետ:

«Սակայն ակնհայտ է, որ մեղադրանքի այսչափ գեղարվեստական լինելու պարագայում, իր առջև ունենալով «հանցակից» լինելու հեռանկարը, նույնիսկ «ամենավԸնգԸստացող» դատարանը չէր հաստատելու՝ արձանագրելով մեղադրանքի սին լինելը։ Ու քանի որ մենք նախկինից տեղյակ ենք, թե ՀՔԾ-ի համար ինչքան կարևոր է «դատարանի կողմից հիմնավոր կասկածին չկպնելը» (հիմք՝ պետերի գաղտնազերծված խոսակցությունը), ուստի որոշում է կայացվել խափանման միջոցի հարցը դատարանի քննարկման առարկա չդարձնել՝ այդպիսով խուսափելով «դրան կպնելու «հավանականությունից…»:


Երեկ լրագրողների հետ զրույցում Արա Բաբլոյանն ասել է, որ այս պահին շատ մանրամասներ չի կարող հնչեցնել, սակայն չի ընդունում առաջադրված մեղադրանքը.

«Կարող եմ ասել, որ բացառապես համաձայն չեմ այդ մեղադրանքի հետ և հայտարարել եմ, որ այն ապօրինի է: Ինչ որ արել եմ, արել եմ Սահմանադրությամբ և օրենքների սահմաններում, որևէ նախնական պայմանավորվածություններ չեն եղել, և ամեն ինչ եղել է ճիշտ այնպես, ինչպես միշտ աշխատել է Ազգային ժողովը»:

Մինչ այդ նա ասել էր. «Ամսի 1-ին Գագիկ Հարությունյանը ստորագրել է իր հրաժարականը, և ամսի 2-ին այդ փաստաթուղթը եղել է իմ սեղանին: Հիմա արդեն, երբ որ ծանոթանում ենք փաստաթղթին, տեսնում ենք, որ փաստաթուղթը ոչ միայն ամսի 1-ով է ստորագրված, ամսի 1-ով և՛ կնիք կա Սահմանադրական դատարանի կանցելյարիայի, և՛ կնիք կա ամսի 2-ով Ազգային ժողովի: Բայց ամենակարևորը, որ աշխատակիցները, որոնք պատրաստել են բոլոր այն փաստաթղթերը, որոնք այդ դիմումի հիման վրա ես ստորագրել եմ, նրանք ասում են, որ մենք դա իրականացրել ենք ամսի 2-ին: Եվ այդ, ինչ որ ես հայտարարությամբ հանդես եմ եկել, այդ ամենը տեղադրված է Ազգային ժողովի կայքում հենց ամսի 2-ով»:

«168 Ժամի» թղթակցի հետ զրույցում Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ևս նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքն իր պաշտպանյալը չի ընդունում:

«Արա Բաբլոյանը որևէ կապ չունի ոչ իշխանության յուրացման, ոչ էլ պաշտոնեական կեղծիք կատարելու հետ: Նա փաստաթուղթ չի կեղծել, բռնությամբ կամ այլ խախտումով էլ չի տիրացել ո՛չ պետական իշխանության ճյուղերից որևէ մեկին, ո՛չ էլ Սահմանադրական դատարանի լիազորություններին: Նրան առաջադրված մեղադրանքները բացարձակապես անհիմն են»,- ասել է պաշտպանը:

Հարցին, թե, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Հատուկ քննչական ծառայությունը հանդես չեկավ կալանքի միջնորդությամբ, Արամ Վարդևանյանը պատասխանել է, որ իր պաշտպանյալի վարքագիծը պատշաճից շատ ավելի բարձր է եղել, և հավանաբար հենց այդ պատճառով էլ կալանքի միջնորդություն չի եղել:

«Արա Բաբլոյանը ցուցմունք տվել է, նախաքննական մարմնի հրավերով ներկայացել է, չի օգտվել լռելու իր իրավունքից: Այդ պարագայում ինչի՞ց ելնելով՝ կալանք տային»,- ասել է Արամ Վարդևանյանը:

«Ես այս պահին ունեմ մի նպատակ, որ ժողովուրդն ինչպես ինձ հարգել է, այնպես շարունակի ինձ հարգել, ես կմնամ այս երկրում, ոչ մի տեղ չեմ գնա, ես մինչև վերջ կպայքարեմ, որ հաստատեմ, որ ես արդար եմ և որևէ ապօրինություն չեմ արել»,- երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ա. Բաբլոյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 665 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am