Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը` տնտեսական հեղափոխության ցուցանիշը զրո է

ԱԺ 2020 թվականի բյուջետային քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020-ի բյուջեի նախագծով նախատեսվում է ավելացնել պաշտպանական ծախսերը:

2019-ին Հայաստանը պաշտպանական ծախսերի համար հատկացրել է 300 մլրդ 437 մլն դրամ (գրեթե 630 մլն դոլար), 2020-ին բյուջետային հատկացումներում ուժային բլոկին 25,3 տոկոս ավելացում է նախատեսվում: 2020 թվականին ոստիկանությանը կհատկացվի 64,9 մլրդ դրամ՝ առանց արտաբյուջետային միջոցների: «Նախատեսվում է, որ այս միջոցներով իրականացվելու է 10 տարբեր ծրագրերով 19 միջոցառում»,- պարզաբանեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` հավելելով, որ հատկացված միջոցների զգալի մասը, ինչպես եւ նախկինում, ուղղվելու է հասարակական իրավակարգի ապահովմանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կարիքների ապահովման համար գալիք տարի նախատեսվում է հատկացնել 34,5 մլրդ դրամ, որից շուրջ 31 մլրդ դրամն ուղղվելու է ազգային անվտանգության ապահովման ծրագրի իրականացմանը: Անցյալ տարվա համեմատությամբ՝ այս ոլորտում գրանցվել է ծախսերի աճ:
2020 թվականին կանխատեսվող պետական եկամուտները կկազմեն 1 տրլն 698 մլրդ դրամ, որից 1 տրլն 602 մլրդ դրամ` հարկային մուտքեր, մնացածը տուրքերն ու մաքսային վճարները: Բյուջեի պակասուրդը կկազմի 183 մլրդ դրամ: Սա նշանակում է, որ 2020 թվականին մենք կկարողանանք ծախսել 1 տրլն 880 մլրդ դրամ: Արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավման պատկերը ևս հուսադրող չէ. վարկային միջոցները կազմում են մոտ 204 մլրդ դրամ, իսկ դրամաշնորհները՝ մոտ 34 մլրդ դրամ:
Իսկ ՀՀ պետական պարտքը 2019–ի ավարտին կկազմի ՀՆԱ-ի 50 տոկոսը:
Ամենաբարդը, սակայն, տնտեսական աճի վիճակն է` 2020-ի համար կանխատեսվում է ընդամնեը 4,9% աճ: Անգամ այս ոչ հեղափոխական աճի ապահովումը, ինչպես նշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը իշխանություններից լրացուցիչ ջանքեր կպահանջի:

Փաստորեն հեղափոխություն պետական բյուջեում և տնտեսության մեջ տեղի չի ունեցել: Ավելին` տնտեսության մեջ կարծես թե հակահեղափոխություն է սկսվել: Դա շատ ակնառու է հենց միայն տնտեսական աճի տեմպերի համեմատությունից: 2017 թվականին` նախկին իշխանության օրոք, տնտեսության աճը կազմել է 7,5 տոկոս, 2018 թվականին` հեղափոխական տարվա ընթացքում աճը կազմել է 5,8 տոկոս: Ընթացիկ` 2019 թվականի ակնկալիքը, ինչպես արդեն նշել ենք վերևում, ընդամենը 6,3 տոկոս է, իսկ գալիք տարվա համար պլանավորվում է ընդամենը 4,9 տոկոս: Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը` տնտեսական հեղափոխության ցուցանիշը զրո է:

 

 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 1412 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am