Հոկտեմբերի 27֊ի հետևանքներն անդառնալի են ոչ միայն զոհերի ընտանիքների, այլ նաև Հայաստանի ու Արցախի համար. Վազգեն Սարգսյանի զարմուհի` Գրետա Սարգսյան. araratnews.am

20 տարի առաջ՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովի դահլիճում դաժանորեն սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Միքայել Քոթանյանը: Ահաբեկչության բուն գործողությունն իրականացնողները հինգն էին` Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էրիկ Գրիգորյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ AraratNews.am-ը հարցազրույցներ է անցկացրել զոհվածների թոռնուհիների, զարմուհիների հետ։ Ձեզ ենք ներկայացնում սպարապետ Վազգեն Սարգսյանի զարմուհու, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի դստեր՝ Գրետա Սարգսյանի հետ մեր հարցազրույցը:

Գրետա, Դուք հնարավորություն եք ունեցել Ձեր մանկության որոշ ժամանակահատված անցկացնել սպարապետի հետ. այդ շրջանից հատկապես ո՞ր դրվագներն են տպավորվել Ձեր հիշողության մեջ:

Ես 5 տարեկան էի, երբ Հոկտեմբերի 27֊ը տեղի ունեցավ։ Հիշողություններն այդքան էլ շատ չեն, բայց դրվագները տպավորվել են շատ վառ։ Հիշում եմ բոլոր մանրուքները, հայացքը, ծիծաղը։ Շատ զբաղված էր, այդ պատճառով հաճախակի չէիք հանդիպում, բայց ամեն հարմար պահի, ամեն րոպե, երբ ազատ էր, մեզ հետ էր։ Մեզ ասելով՝ նկատի ունեմ իր զարմիկներին։ Սիրում էր մեզ հետ խաղալ։ Ինձ հեծանիվով զբոսանքի էր տանում, լողալ էլ հենց ինքն է սովորեցրել։ Հիշում եմ, մի օր հոգնած եկավ, պառկեց ու ասաց, որ երգեմ։ Անկախ ամեն ինչից, միշտ փորձում էր մեզ ժամանակ հատկացնել։

Հորեղբայր Վազգեն Սարգսյանն իր սիրելի զարմուհուն կյանքի ի՞նչ դասեր է տվել:

Ցավոք. փոքր էի, հատուկ ինձ ուղղված խորհուրդներ չեմ ստացել հորեղբորիցս, բայց տատիկս, ծնողներս միշտ հենց իր օրինակով են մեզ դաստիարակել։ Երբ արդեն մեծացա, ես ինքս վերլուծում էի, թե խաղալիս կամ ուղղակի ժամանակ անցկացնելիս ինչպիսի արժեքներ էր նա մեզ ներարկել։ Օրինակ, Նոր տարուն տղաներին նապաստակներ էր նվիրել ու սովորեցնում էր հոգ տանել նրանց մասին։ Հիշում եմ՝ ինձ համար հայկական տարազով տիկնիկ ու փոքրիկ կուժ էր գնել առանց որևէ հատուկ առիթի։ Մի օր բարձր պատի մոտ կանգնած էինք, հարցրեց. «Հըն Գրետիկ, կարո՞ղ ես ստեղից թռնել»։ Ու թռա, որովհետև ուզում էի հպարտանար ինձնով։ էնքան ուրախացավ, որ չվախեցա։ Միշտ հայկական ժողովրդական երգեր էր երգում։ Հիմա վերլուծելով հասկանում եմ, որ պատասխանատվություն կրել, ռիսկի դիմել, չվախենալ, հայկական ժողովրդական երգեր, ավանդույթներ սիրել հենց իրենից եմ սովորել։

Եթե փորձեք վերապրել Հոկտեմբերի 27-ը, ապա կասեք, թե ինչպես իմացաք Ձեր հորեղբոր կորստի գույժը: Կորստի սկի՞զբն է ավելի ծանր, թե հետոն:

Կորուստի վիշտը ամեն տարի ավելի է խորանում։ Եվ դա միայն ընտանիքի անդամների համար չէ, բոլորը, նույնիսկ անծանոթները, երբ իմանում են, որ Վազգեն Սարգսյանի զարմուհին եմ, նշում են, որ տարեցտարի ավելի են գնահատում ու արժևորում նրան, և նրա կորուստն ավելի են զգում։

Տատիկիս եմ հիշում, երբ իմացանք միջադեպի մասին, բայց այդ ժամանակ դեռ իրավիճակը անորոշ էր։ Ու հայրիկիս տուն վերադառնալն է տպավորվել, երբ արդեն հայտնեց գույժը։

Մասնակցե՞լ եք 2018 թվականի Թավշյա հեղափոխությանը: Ըստ Ձեզ, եթե Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը ողջ լինեին, նման հեղափոխության կարիք կլինե՞ր: Կամ, առհասարակ, մեր երկրում նման բան հնարավո՞ր կլիներ:

Չէի ուզի խոսել 2018 թ. դեպքերի մասին և քաղաքական իրադարձությունների վերաբերյալ կարծիք ասել, բայց վստահ եմ, որ եթե Կարեն Դեմիրճյանը և հորեղբայրս ողջ լինեին, մենք տնտեսապես ամուր և կայուն զարգացող երկիր կունենայինք դեռ շատ վաղուց։ Ինձ թվում է, Հոկտեմբերի 27֊ի հետևանքներն անդառնալի են ոչ միայն զոհերի ընտանիքների, այլ նաև Հայաստանի ու Արցախի համար։

դիտվել է 2143 անգամ
Լրահոս
Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է Նիկոլ Փաշինյանը հենց հիմա պետք է կանգնած լիներ դատարանի առջև․ Արմեն Աշոտյան (video) Ես կապացուցեմ, որ Նիկոլը միլիարդատեր է․ Հովհաննես Շահինյան (video) Թուրքիա–Ադրբեջան–Հայաստան․ դուք հասկանում ենք մենք ով ենք․ մեր պայքարը հենց հիմա մի բան դեմ է (video) Եկող շաբաթ արդեն աշունը կգա․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում․ Գագիկ Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am