Շարունակությունը թաքցրել են. Նիկոլը խայտառակ կերպով լռել է. golosarmenii.am

Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետապնդումը քաղաքական նկատառումներով, նրա դեմ ամեն գնով կոմպրոմատ հավաքելը, դատական համակարգը լիակատար հսկողության տակ առնելու նպատակով գործադիր իշխանության հետևողական գործողությունները երկրորդ պլան մղեցին բազմաթիվ հետաքրքիր թեմաներ։ Մի առիթով արդեն վիճակվել է ասել, որ վարչապետը զվարճալի մարտավարություն ունի. նոր սկանդալով խլացնել նախորդները։ Ուստիև կցանկանայինք վերադառնալ ոչ վաղ անցյալում տեղի ունեցած մի դրվագի՝ Աշխաբադում ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթաժողովին, որտեղ բանավեճ ծավալվեց Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև՝ Գարեգին Նժդեհի կերպարի շուրջ։

Հայաստանի հասարակական կարծիքի համար այդ բանավեճը մատուցվեց ու գնահատվեց հօգուտ Փաշինյանի։ Իբր՝ շշպռեց Ալիևին։ «Փաշինյանի կոշտ պատասխանը Ալիևին». այսպիսին էր հայկական ԶԼՄ-ներում գերակշռող վերնագիրն այդ օրերին… Սակայն պարզվում է, որ հայկական պաշտոնական ԶԼՄ-ները ներկայացրել են աշխաբադյան բանավեճի բնավ ոչ ամբողջական պատկերը, տպավորություն ստեղծելով, թե Նժդեհի վերաբերյալ վեճն ավարտվել է Փաշինյանի ելույթով… Ավաղ, դա այդպես չէ. հայկական պաշտոնական և նիկոլամետ ԶԼՄ-ները չեն ներկայացրել իրադարձությունների հետագա ընթացքը։ Հուսով ենք, որ հենց այդ լրատվամիջոցները նկատի ուներ Աննա Հակոբյանը, երբ խոսում էր այն մասին, թե հայկական ԶԼՄ-ները հավաստի տեղեկատվություն չեն տրամադրում իրենց լսարանին…

Եվ այսպես, ինչ է տեղի ունեցել իրականում։ Իրականում նախ ելույթ ունեցավ Իլհամ Ալիևն ու ասաց. «Հայաստանի նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում կանգնեցրել են ֆաշիստական դահիճ և դավաճան Գարեգին Տեր-Հարությունյանի հուշարձանը, որը ծառայել է ֆաշիստներին Գարեգին Նժդեհ մականունով»։ Ալիևը մեջբերեց նաև Ռուսաստանի ԱԳՆ-ի մայիսյան զեկույցը՝ նացիզմի հերոսականացման հետ կապված իրավիճակի վերաբերյալ, որտեղ ասվում էր, թե Նժդեհի առնչությամբ տեղեկատվություն կա նացիստների հետ նրա համագործակցության մասին։ Ալիևը հիշեցրեց, որ հետագայում Նժդեհը կալանավորվել է խորհրդային իշխանությունների կողմից և մահացել Վլադիմիրյան բանտում։ «Ցավոք, Հայաստանի նոր իշխանությունը չապամոնտաժեց այդ հուշարձանը»,- ամփոփեց Ադրբեջանի նախագահը։

Ալիևից հետո խոսքն անցավ Փաշինյանին։ Հայաստանի վարչապետը հիշեցրեց նացիստների նկատմամբ հաղթանակի գործում հայ ժողովրդի ներդրած ավանդի մասին, նշելով, որ հայերը մարտնչել են ոչ միայն Խորհրդային բանակի, այլև եվրոպական Դիմադրության շարժման շարքերում։ «Մենք կողմ ենք այն տարիների պատմական իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանն ուղղված ցանկացած կառուցողական քայլերին, և դեմ ենք հանդես գալիս դրանց սուբյեկտիվ մեկնաբանման փորձերին։ Ցավոք, Իլհամ Հեյդարովիչի խոսքում մենք այդպիսի փորձեր տեսանք»,- ասաց Փաշինյանը։

«Ճիշտն ասած, լսելով Իլհամ Հեյդարովիչի գնահատականները Գարեգին Նժդեհի մասին, հիշեցի «Կովկասի գերուհին» կինոնկարից մի դրվագ, երբ Շուրիկը հարցնում է. «Իսկ ինչ է, եկեղեցին նույնպես ե՞ս եմ ավերել»։ Ադրբեջանի նախագահի ելույթից տպավորություն է ստեղծվում, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծման մեղքն ընկած է Գարեգին Նժդեհի վրա, իսկ Հիտլերն ընդամենը երկրորդական դեր է խաղացել»,- նշեց վարչապետը։

Իսկ ճշմարտությունը, Փաշինյանի խոսքերով, ամփոփված է նրանում, որ Նժդեհը պայքարել է Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, հայերի Ցեղասպանության դեմ։ «Ասվում է, որ Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում: Խորհրդային շատ գործիչներ են մահացել այդ բանտում»,- նշեց նա, հռետորական հարց տալով. մի՞թե դա նշանակում է, թե բոլոր նրանց, ովքեր բռնաճնշումների են ենթարկվել1930-ականներից մինչև 1950-ական թվականները, պետք է համարել ժողովրդի թշնամիներ։

«Ես անհարկի եմ համարում այս ձևաչափի օգտագործումը պատմությունն աղավաղելու, բավական կարևոր այս նիստի մթնոլորտում որոշակի լարվածություն մտցնելու համար։ Կարծում եմ, որ նման գագաթաժողովներում մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի մեր ժողովուրդների և երկրների միջև լարվածությունը ոչ թե աճի, այլ հակառակը, գտնենք երկխոսության, փոխզիջման, փոխադարձ վստահության և հարգանքի ուղիներ։ Գտնում եմ, որ Ադրբեջանի նախագահի խոսքերն անհարգալից են առաջին հերթին հայ ժողովրդի համար։ Եվ ես սա անհարգալից եմ համարում երկրների ղեկավարների և այստեղ նրանց ներկայացրած ժողովուրդների նկատմամբ»,- հավելեց Փաշինյանը։

Հենց այս խոսքերն էլ ներկայացվեցին որպես Փաշինյանի պատշաճ շշպռանք Ալիևին և հայրենի հանրության բուռն ծափահարություններն առաջացրեցին Փաշինյանի հասցեին։ Սակայն…

Իրականում բանավեճն Աշխաբադում այդքանով չի ավարտվել։ Պարզվում է, որ Իլհամ Ալիևը նորից է խոսք խնդրել Ալեքսանդր Լուկաշենկոյից և ասել հետևյալը. «Ես պարզապես ստիպված եմ մեկնաբանություն տալ, քանի որ Հայաստանի վարչապետի ելույթում խոսքը վերաբերում էր ինձ, մինչդեռ իմ ելույթում խոսքը Հայաստանի վարչապետի և առավելևս հայ ժողովրդի մասին չէր։ Համարում եմ, որ հայ ժողովուրդը, որը ճիշտ այնպես, ինչպես Խորհրդային Միության մյուս ժողովուրդները, մեծ ավանդ է ներդրել մեր ընդհանուր հաղթանակի գործում, առաջին հերթին ինքը պետք է մաքրվի այդ բծից, որ երկրի վրա թողել է նախկին ղեկավարությունը։ Եթե վարչապետը ուշադիր է լսել ինձ, ապա հավանաբար նույնպես ըմբռնել է դա։

Նաև համարում եմ, որ բացարձակ անթույլատրելի է համեմատել ԳՈՒԼԱԳ-ի և այլ ճանմբարների բռնաճնշված կալանավորներին նացիստների աջակիցների և հանցագործների հետ։ Իմ ելույթը բնավ պատահականորեն չեմ ամրապնդել մեջբերումներով, դրանք կարելի է գտնել գրադարանում և համացանցում։ 2019 թվականի մայիսին Ռուսաստանի արտգործնախարար Շոյգուի խմբագրումով լույս տեսած Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության 12-հատորանոց հրատարակությունից մեջբերման մեջ բավական հստակ ասվում է, թե դա ինչ գործիչ էր։ Ինչպես նաև, որքան էլ նողկալի լինի, ևս մեկ անգամ կրկնեմ նրա խոսքերը. «Ով մահանում է Գերմանիայի համար, նա մահանում է Հայաստանի համար»։ Սա ասվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Այդ պատճառով էլ ես համարում եմ, որ իրեն ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացնող նոր իշխանությունն առաջին հերթին ինքը պետք է մաքրվի այդ բծից, այդ խայտառակությունից, և ապամոնտաժի այդ հուշարձանը։

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ես անհարգալից վերաբերմունք եմ ցուցաբերել պետությունների ղեկավարների նկատմամբ, ապա կարծում եմ, որ ավելի անհեթեթ թեզիս մեր ժողովը հավանաբար երբևէ լի լսել»։

Իլհամ Հեյդարովիչը, ինչպես հարգալից հորջորջում է նրան Փաշինյանը, հերթական անգամ իրեն ոչ մի հաճույքից չզրկեց և վերջին ատյանի ճշմարտության դիրքերից նախատեց Փաշինյանին թերըմբռնման համար։ Իսկ Փաշինյա՞նը։ Մի՞թե նա կարող էր Ալիևի օրինակով ևս մեկ անգամ խոսք վերցնել։ Կարող էր, իհարկե, բայց նախընտրեց լուռ մնալ։ Թեև շատ բան կարող էր ասել։ Օրինակ՝ այն մասին, որ ի սկզբանե չի կարող ֆաշիզմի մասին դատողություններ անել այն երկրի նախագահը, որտեղ հերոսականացվում են ռամիլ սաֆարովները։ Իսկ եթե Ալիևը չի կարողանում իրեն զսպել և շատ է ուզում դատողություններ անել, ապա թող անի միայն Խորհրդային բանակի դեմ մարտերին ադրբեջանական ազգային գումարտակների մասնակցության համատեքստում։

Բայց Փաշինյանը նախընտրեց այդ անգամ չարձագանքել։ Չգիտենք, թե ինչու։ Հավանաբար այն պատճառով, որ այս անգամ նրա գլխին չէր «Դուխով» մոգական մակագրությամբ կեպին։ Իսկ առանց այդ կախարդական կեպիի նրա «դուխը» չի հերիքում։ Իսկ գուցեև Իլհամ Հեյդարովիչի նկատմամբ հարգանքից դրդված մեր վարչապետն իրեն թույլ չտվեց ևս մեկ անգամ առարկել…

Դե, ամենայն հավանականությամբ, նաև վստահ էր, որ իր մամլո ծառայությունն ու իրեն սպասարկող ԶԼՄ-ները չեն տիրաժավորի այդ դրվագը, որում մեր վարչապետն իրեն դրսևորում է որպես մի առաջնորդ, որը թույլ պատկերացում ունի իր երկրի պատմության, նրա բարեկամների և թշնամիների մասին։ Այլապես ինչո՞ւ պիտի մեր այդչափ իմաստուն ու հմայիչ Աննա Հակոբյանը գանգատվեր, թե հայկական ԶԼՄ-ները հավաստի տեղեկատվություն չեն տրամադրում հանրությանը։

golosarmenii.am

դիտվել է 19885 անգամ
Լրահոս
Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է Նիկոլ Փաշինյանը հենց հիմա պետք է կանգնած լիներ դատարանի առջև․ Արմեն Աշոտյան (video) Ես կապացուցեմ, որ Նիկոլը միլիարդատեր է․ Հովհաննես Շահինյան (video) Թուրքիա–Ադրբեջան–Հայաստան․ դուք հասկանում ենք մենք ով ենք․ մեր պայքարը հենց հիմա մի բան դեմ է (video) Եկող շաբաթ արդեն աշունը կգա․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում․ Գագիկ Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am