Թուրքիան պատրաստվում է մեծ «հարվածի» ընդդեմ Հայաստանի

Օրերս Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ հերթական անգամ կրկնելով, որ «Թուրքիան միշտ աջակցել է եղբայրական Ադրբեջանին»:

«Ադրբեջանի վիշտը մեր վիշտն է, Ադրբեջանի ուրախությունը՝ մեր ուրախությունը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը՝ նշելով, որ իրենք կանեն հնարավորն «ադրբեջանական հողերն ազատագրելու» համար: «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ժամանակ միշտ քննարկում է Ղարաբաղյան հարցը: Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն արդյունք չէր տալիս, Թուրքիայի նախագահը նշում էր, որ Ռուսաստանը միջնորդի կարգավիճակով կարող է լուծում տալ հարցին: Ճիշտ է, Սոչիում վերջին հանդիպմանն այդ հարցն օրակարգում չի եղել»,- ասել է նա:

Չավուշօղլուն հավելել է, թե ամեն ինչ կանեն խնդրի լուծման համար, և որ նախագահ Էրդողանն էլ Պուտինին ասել է, որ «Ռուսաստանի՝ ավելի շատ ջանք ներդնելու դեպքում հարցը կլուծվի»:

Թուրքիայի արտգործնախարարը նշել է նաև, որ Ղարաբաղյան հարցի լուծումն «օգտակար կլինի նաև Հայաստանի համար, քանի որ Հայաստանը հիմա մեկուսացված է տարածաշրջանում»: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն, ըստ էության, բխում է նաև Երևանի շահերից: Եթե Հայաստանը չի ցանկանում մեկուսացված երկիր մնալ, պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ»,-ասել է նա՝ ընդգծելով, որ եթե Ռուսաստանը ավելի շատ ջանք գործադրի, հակամարտությունը կարող է կարգավորվել:

Այնուհետև, շարունակելով խոսել Հայաստանի ու հայերի մասին՝ նա նշել է, թե Թուրքիան «բռնել» է «Քրդական աշխատավորական կուսակցության»-ը (ՔԱԿ) հարող հայ «ահաբեկիչների»: Չավուշօղլուն նշել է նաև, որ ավելի վաղ հայ «ահաբեկիչները» սպանել են թուրք դիվանագետներին, այդ իսկ պատճառով «որտեղ կա ահաբեկչություն, իրենք այնտեղ հայեր են տեսնում»:

Այսպես, պաշտոնական Անկարան, արձանագրում է, որ Թուրքիան շարունակելու է մեծացնել ջանքերը արցախյան հակամարտության լուծման խնդրում։ Սա նշանակում է, որ մոտ ապագայում մենք ականատես կդառնանք Թուրքիա-Ադրբեջան կուռ դիրքորոշման ներկայացմանը միջազգային տարբեր ամբիոններից:

Բայց պատահական չէ, որ Թուրքիայի արտգործնախարարը շեշտում է Ռուսաստանի դերը՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Նրանք, թերևս չեն հոգնում ամեն առիթով Պուտինի ականջին հիշեցնել ամենագլխավորը՝ Ալիևի ղարաբաղյան «ցավը»:
Հետաքրքրական է նաև, որ Անկարան որոշել է հիշատակել «հայ-ահաբեկիչների» թեման: Սա նշանակում է, որ թուրքական կողմից էլ ապագայում չի կարելի բացառել սադրանքները Հայաստանի նկատմամբ:

Թամար Բագրատունի

դիտվել է 13805 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am