Ալիևի նենգ ծրագիրը բացահայտվեց

Բաքվում ընթանում էր Չմիավորման շարժման պետությունների 18-րդ գագաթնաժողովը, որի բացմանը ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահը:

«Լեռնային Ղարաբաղը բնիկ ադրբեջանական հող է, և այս հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», - հայտարարել է Իլհամ Ալիևը՝ Բաքվում բացելով Չմիավորման շարժման պետությունների 18-րդ գագաթնաժողովը:

Ելույթ ունենալով 158 երկրներից ու միջազգային կազմակերպություններից ժամանած բարձրաստիճան հյուրերի առջև, Ալիևը կրկին խոսել է «ադրբեջանական հողերի օկուպացիայի», փախստականների ու բռնի տեղահանվածների մասին՝ մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին: «Փորձելով ջնջել ադրբեջանական հետքերը՝ Հայաստանը միտումնավոր փոխում է բոլոր տեղանունները, ինչպես նաև վերաբնակեցման ապօրինի քաղաքականություն վարում և օկուպացված տարածքներում զբաղվում ապօրինի տնտեսական գործունեությամբ», - պնդել է Ալիևը, թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները Ղարաբաղի հարակից շրջաններ կատարած այցերի ընթացքում նման փաստեր չէին արձանագրել:

Ռուսաստանը Չմիավորված երկրների այս շարժմանը չի անդամակցում, նախագահ Պուտինը, սակայն, այսօր ողջույնի խոսք է հղել գագաթնաժողովի մասնակիցներին: «Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է արդար, բազմաբևեռ աշխարհակարգի կայացմանը», - գրել է Վլադիմիր Պուտինը, փաստելով, որ կազմակերպության ներկայիս հավաքն անցնում է դժվարին միջազգային իրավիճակում, երբ մի շարք տարածաշրջաններում ռազմական հակամարտությունների սրացում է նկատվում:
Չմիավորված երկրների շարժումը, որը մեծությամբ երկրորդ միջազգային կազմակերպությունն է ՄԱԿ-ից հետո, ձևավորվել է 1961-ին՝ նախկին Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադում: Դրան անդամակցել են այն պետությունները, որոնք «սառը պատերազմի» օրերին որոշել են չմիանալ գերտերությունների առաջնորդած կառույցներին՝ ՆԱՏՕ-ին կամ Վարշավյան պակտին: Հետագայում՝ Խորհրդային Միության փլուզումից ու Վարշավյան պակտի լուծարումից հետո, կազմակերպության անդամ են դարձել նաև նախկին խորհրդային մի շարք հանրապետություններ, այդ թվում՝ Ադրբեջանը, որն այսօր ստանձնեց կառույցի նախագահությունը:

Բացելով գագաթնաժողովը, Իլհամ Ալիևը հայտարարեց՝ առաջիկա երեք տարիներին՝ իր նախագահության ընթացքում, Բաքուն հիմնվելու է Բանդունգի կոնֆերանսում ընդունված սկզբունքների՝ տարածքային ամբողջականության, այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու, փոխադարձ շահերը հարգելու, սահմանների բռնի փոփոխության անթույլատրելիության վրա:

Ակնկալվում է, որ հավաքի ավարտին կազմակերպության անդամները եզրափակիչ հռչակագիր կստորագրեն, որտեղ, չի բացառվում, որ անդրադարձ կլինի նաև տարածքային ամբողջականության ու հակամարտությունների կարգավորման հարցին:
Գագաթնաժողովի հյուրերի թվում են մոտ վեց տասնյակ երկրների առաջնորդներ ու վարչապետներ, այդ թվում՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Կուբայի առաջնորդ Միգել Դիաս-Կանելն ու Հյուսիսային Կորեայի խորհրդարանի խոսնակ Չխվե Ռյոն Հեն:

Ալիևի տակտիկան շատ հստակ է. նա արդեն որևէ առիթ բաց չի թողնում պատասխանելու օգոստոսին Ստեփանակերտում՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը:

Մյուս կողմից, անվերջ պատասխանելով Փաշինյանին, Ալիևը այլ խնդիր էլ է լուծում:
Ալիևը բանակցությունների փակուղային իրավիճակի պատրանք է ստեղծում և այն գցում է Փաշինյանի ուսերին, իբր՝ «մենք ցանկանում էինք խնդիրը լուծել, բայց Փաշինյանը հայտարարեց՝ Արցախը Հայաստան է, ու հիմա այլևս հնարավոր չէ բանակցել»...
Եվ ի՞նչ է մնում Ալիևին... Նա մտել է սադրանքների ու Հայաստանին «օկուպանտ» անվանելու մարտավարությունը թեժացնելու ռեժիմ: Այս դերում նա անուղղակիորեն հայկական կողմին «ճնշում» է առաջիկա բանակցություններից առաջ:
Հայկական կողմի պատասխանը չպետք է ուշանա: Չպետք է թույլ տալ, որ Ալիևը դիվանագիտական դաշտում կեղծիքների միջոցով Հայաստանին նեղը գցի:

Թամար Բագրատունի

դիտվել է 2021 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am