BBC. Փաշինյան-Մնացականյան. Լրջագույն սպառնալիք ՀՀ եւ Արցախի անվտանգությանը

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել BBC-ի Hard Talk հաղորդաշարի հեղինակ Սթիվըն Սակուրին: Հարցազրույցը դաժան քննադատության է արժանացել երեկվանից: Եվ սա այն դեպքն է, որ կարելի է արձանագրել, միանգամայն արդարացի:

Զոհրաբ Մնացականյանը հանդես է գալիս, որպես Փաշինյանի կառավարության աջակից, կամ թունդ ակտիվիստ, կամ՝ հեղափոխության պաշտպան: Դա խոսք չէ պետության արտգործնախարարի: Կարծես, Փաշինյանից հանձնարարական է ստացվել՝ ամեն գնով, ամեն թեմայի շրջանակներում խոսել միայն հեղափոխության դրական փաստի մասին:

Մնացականյանն, ինչպես իր գործընկերների հետ հանդիպումների վերաբերյալ տարածած մամլո հաղորդագրություններում և միջազգային ամբիոններում ունեցած ելույթներում, ծավալուն անդրադարձ է կատարում «ղեղափոխությանը», նման արտահայտություններով է հանդես գալիս՝ «կառավարությունը ժողովրդի, հասարակության կողմից ստացել է լայն մանդատ», «կառավարությունն արձագանքել է այդ հանրային պահանջներին և փոփոխություններ կատարելու համար ստացել ուժեղ մանդատ», «մենք ունենք քաղաքական կամք»:

Բայց հաղորդավարը, որը բավական տեղեկացված էր հայաստանյան ներքաղաքական ու արտաքին քաղաքական պրոցեսներով՝ բնականաբար, կատարում է լրագրողական իր պարտքը՝ հակադարձնելով նրա յուրաքանչյուր պնդման: Օրինակ, հիշեցնում է, որ կառավարությունում պարզապես կա որոշակի մեծամտություն, քանի որ ոչ վաղ անցյալում վարչապետ Փաշինյանը եվրոպացի պատգամավորներին ասել է՝ «մեզ հաջողվել է արմատախիլ անել համակարգային կոռուպցիան», հետևաբար՝ դա ակնհայտորեն ճիշտ չէ, որ արդեն երկրում կոռուպցիան արմատաֆիլ է արված, եթե Արդարադատության նախարարը հայտարարում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն կստեղծվի միայն 2021-ին:

Զոհրաբ Մնացականյանն անցնում է պաշտպանական մարտավարության՝ «իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվելու...», իսկ Սթիվըն Սակուրը անմիջապես հիշեցնում է Դավիթ Սանասարյանին, ում հակակոռուպցիոն ծառայության պետ լինելով՝ առաջադրվել են մեղադրանքներ, մինչդեռ Փաշինայնը վստահեցրել էր Եվրոպային, որ ինքն արմատախիլ էր արել համակարգային կոռուպցիան նախքան...

Գանք, սակայն Արցախի թեմային: Հաղորդավարը մեղադրում է պաշտոնական Երևանին, ասելով՝ «Ես դեռևս որևէ նշան չեմ տեսել առ այն, որ Ձեր կառավարությունը հակամարտության շուրջ նոր գաղափարներ և պատկերացումներ է առաջ քաշել»: ՀՀ ԱԳ նախարարը խոսում է այն մասին, որ Հայաստանը Մենք մենք խաղաղություն է ցանկանում, և որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և կարգավիճակի բացարձակ առաջնահերթություններ են: Սթիվըն Սակուրը հիշեցնում է օգոստոսին, Փաշինայնի ելույթը՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»: Զոհրաբ Մնացականյանն ասում է՝ ճիշտ է ու անմիջապես հիշեցնում է Փաշինյանի մյուս պնդումը՝ որ կարգավորումը, որին մենք պետք է հասնենք, պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար, և ասում է, որ՝ «սպասում ենք Ադրբեջանի կողմից ազդակի»:

Սթիվըն Սակուրը նկատում է, թե՝ «Ղարաբաղը Հայաստանն է, և վերջ»-ը շրջանցում է միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի և բոլոր միջազգային անկախ մարմինների դիրքորոշումը, ես դժվարանում եմ որակել այդ ժեստը որպես խաղաղությանն ընդառաջ քայլ, հատկապես երբ նա այդ ելույթի ժամանակ առաջնորդում էր ամբոխին միասնականության կոչերով, այն նույն ազգայնական կարգախոսներով, որոնք լսելի էին 80-ականներին և 90-ականներին՝ Ադրբեջանի դեմ պատերազմի ժամանակ»:

Ու այստեղ սկսվում է Մնացականյանի արդարանալու փորձերը՝ «Արցախը տարածք է, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները...», «մենք հոգ ենք տանում, մենք նրանց անվտանգության միակ երաշխավորն ենք, սակայն մենք հանձնառու ենք խաղաղ կարգավորմանը»: Հաղորդավարը ուղղակի հիշեցնում է ՌԴ արտգործնախարար Սերգել Լավրովի հայտարարությունը, որով նա մեղմ ասած՝ քննադատեց Փաշինյանի հայտնի ստեփանակերտյան ելույթը:

Զոհրաբ Մնացականյանը՝ Փաշինյանի մամլո խոսնակի դերում սկսում է կրկնել ՀՀ վարչապետը «պնդում է», «նշում է», «անդրադարձավ»: Ու երբ, հաղորդավարը, չգիտես ինչու, հայկական կողմին է ներկայացնում որպես ձեր զինված ուժերի կողմից խախտումներ իրականացնող, նույնիսկ կոնկրետ հաղորդագրություն հիշատակում, թե՝ «հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի կառավարությունը մեղադրել է Հայաստանի զինված ուժերին 20 անգամ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ», ՀՀ ԱԳ նախարարը փոխանակ ներկայացնի ամենշաբաթյա մակարդակով ադրբեջանական կողմի զինադադարի խախտումները, ընդամենը հիշեցնում է, որ Հայաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը, և «այն, ինչ մենք ունենք, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովում է», և սկսում է արդարանալ՝ «մենք լիովին կենտրոնացած ենք այն պահպանելու և ամրապնդելու վրա»:

Ցավալի է արձանագրել, որ մեր երկրի արտգործնախարարը, կարծես, Հայաստանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում չի պատկերացնում, չգիտի Հայաստանի շահն ու այդ շահը ներկայացնելի, չգիտի մեր ուժեղ ու թույլ կողմերը, պատրաստ չէ սուր հարցերի, պատրաստ չէ հայկական շահը առաջ տանելիս՝ ջախջախել նույնիսկ լրագրողի, թեկուզ, միակողմանի արձանագրումներն ու հարցապնդումները:
Էլ ի՞նչ արդյունքներ ու ճկունություն ակնկալել Զոհրաբ Մնացականյանից, եթե պատկերացնենք, որ նա ադրբեջանական կողմի, միջնորդների հետ բանակցություններում նստած է դեմ առ դեմ:

Թամար Բագրատունի

դիտվել է 5875 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am