Փաշինյանը կատարեց Պուտինի քմահաճույքը

Ռուս մասնագետները, այդ թվում զինվորականները, Հայաստանում Պենտագոնի ֆինանսավորմամբ ստեղծված բիոլաբորատորիաների մուտքի հասանելիություն կունենան, նախօրեին նման տեղեկություն հայտնեց ռուսաստանյան «Կոմերսանտը»: Համապատասխան հուշագիրը նախատեսվում է ստորագրել Ռուսաստանի արտգործնախարար նախարար Սերգեյ Լավրովի Երևան կատարելիք այցի ժամանակ:

Պարբերականի փոխանցմամբ՝ Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին ռուսական սահմանների մոտ «ռազմական կենսաբժշկական գործունեության» համար» և խոստացել էր հասնել նրան, որպեսզի հարևան երկրներում գործող լաբորատորիաների մուտքի հասանելիություն ստանա: Թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրին, գրում է, որ փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել է նոյեմբերի 10-11-ին՝ ՌԴ ԱԳ նախարարի հայաստանյան այցի ընթացքում: «Պայմանավորվածությունը սկզբունքային է: Մնում է համաձայնեցնել մի քանի մանրուք»,-ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը: Մեկ այլ աղբյուր ևս հաստատել է, որ փաստաթղթի տեքստը պատրաստ է: Նրա խոսքով՝ Հայաստանում գտնվող բիոլաբորատորիաներ կարող են այցելել Ռուսաստանի Առողջապահության և Պաշտպանության նախարարությունների մասնագետները:

Այսպես, Հայաստանը հուշագրի ստորագրմամբ՝ կերաշխավորի ռուս մասնագետների այցը Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիա: Թերթի աղբյուրները նշում են, թե փաստաթղթի տեքստը պատրաստ է և միջգերատեսչական համաձայնեցում է անցնում: Ըստ ամենայնի, ճշգրտվում է, թե ովքեր կարող են այցելել Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին իր սահմանների մոտ «ռազմական բժշկա-բիոլոգիական ակտիվության» համար և խոստացել հասնել նրան, որ տվյալ լաբորատորիաների գործունեությունն իր համար թափանցիկ դառնա:
Մոսկվայում այդ կառույցների գործունեությանը կասկածամտորեն էին վերաբերվում: Պատճառներից մեկն այն է, որ դրանց վերազինումը ֆինանսավորել է ԱՄՆ-ն: Հայաստանի Հիվանդությունների պրոֆիլակտիկայի և վերահսկողության ազգային կենտրոնի վերազինման համար Պենտագոնը հատկացրել է 10 մլն դոլար:

Հիմա Մոսկվան, եթե այս հրապարկումը ճիշտ է, հասել է իր նպատակին: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արդեն հաստատել է Լավրովի Հայաստան այցի մասին լուրը՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան այցի կազմակերպման շուրջ: Նա նաև ոչ հաստատել, ոչ հերքել է այդ այցի շրջանակում հայ-ռուսական հուշագրի ստորագրման մասին տեղեկությունը: «Հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ աշխատանքները կրում են շարունակական բնույթ», - ասել է նա Aysor.am-ի հետ զրույցում։

Դեռ անցյալ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՌԴ-ից մասնագետները թույլտվություն են ստացել մուտք գործել Հայաստանի տարածքում ԱՄՆ ֆինանսավորմամբ կառուցված լաբորատորիաներ, որոնք զբաղվում են բիոնյութերի ուսումնասիրությամբ: «Բառացիորեն 10-15 օր առաջ իմ հանձնարարությամբ ռուս մասնագետներին թույլ է տրվել մուտք գործել այդ լաբորատորիաներ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ նա ընդգծել էր, որ Ռուսաստանից փորձագետները «երբեք մուտքի խնդիր չեն ունեցել և չեն ունենա այն պահից ի վեր, երբ նա դարձել է Հայաստանի վարչապետ»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ գումարներով արդիականացված լաբորատորիաները, որոնք իրականացնում են կենսաբանական հետազոտություններ, ուսումնասիրում են վիրուսներն ու շտամները, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում:

Այսպիսով, Մոսկվայում կասկածանքով են վերաբերվում փակ ռեժիմով աշխատող հետազոտական կենտրոններին, և երկրների հատկապես Հայաստանը թույլ տվեցի ռուսներին մուտք գործել ամերիկյան փակ գործող լաբորատորիաներ: Իսկ դրանց ֆինանսավորումն իրականացվում էր Պենտագոնի կողմից:
Հետևաբար, ինչպե՞ս է Վաշինգտոնը վերաբերվելու Հայաստանի որոշմանը: Իսկ եթե Մոսկվան Հայաստանից պահանջի այլ՝ ԱՄՆ-ին վերաբերող գործընթացների թափանցիկություն:

Այս ամենը Փաշինյանի կառավարությունը հաշվարկե՞լ է...
Իսկ եթե Մոսկվան մի օր էլ «հայտնաբերի» ինչ-որ բաներ, որոնք ըստ նրանց՝ կհակասեն Ռուսաստանի շահերին ու պահանջի փակել այդ փակ լաբորատորիաները հենց Հայաստանում...

Պարզ է, որ Փաշինյանը կատարեց Մոսկվայի քմահաճույքը, որպեսզի լրացուցիչ վստահություն ձեռք բերի Պուտինի մոտ: Իսկ եթե դա նրա մոտ սովորություն դառնա՞...

Թամար Բագրատունի

դիտվել է 13338 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am