Արման Բաբաջանյանի ոճիրն ու թատրոնը

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարելիցի նախօրեին լուր տարածվեց, որ Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրանքով։ Լուրը փոթորկել է Հայաստանի քաղաքական-քաղաքացիական դաշտը։ Փաստաբաններ, իրավաբաններ, զոհերի իրավահաջորդներ, քաղաքական գործիչներ կարծիք են հայտնում, քաղաքական գնահատական տալիս Հունանյանի քայլին։ Ոմանք դա ցինիզմ են որակում, ոմանք՝ նոր բացահայտում անելու ուղերձ: Բայց մինչ շատերը զբաղված են տեսական գնահատականներով ու ենթադրություններով, ակտիվ գործի է անցել իշխանությունների, ավելի կոնկրետ Փաշինյանի հաստիքային կամ արտահաստիքային «գործ տվող» Արման Բաբաջանյանը, կամ ավելի ճիշտ՝ իշխանության սեւ գործերի խոսափող։ Սույն անձը, ով մինչեւ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը կռիվ էր տալիս նրա դեմ, հեղափոխությունից հետո ինչ էնտուզիազմով որ ծառայում էր նախորդներին, նույն էնտուզիազմով հիմա ծառայում է «թավշյա» իշխանությանը։

Նաիրի Հունանյանի խնդրագրից անմիջապես հետո իշխանությունը Բաբաջանյանին գործուղեց ոճրագործի բանտախուց՝ ակնհայտորեն գործարք կազմակերպելու առաքելությամբ։ Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ 2 ժամ զրուցել է ահաբեկչի հետ ու նրան համարում է շատ ադեկվատ մարդ։ Սա այն պարագայում, երբ տարիներ ի վեր եղել են խոսակցություններ, որ Նաիրի Հունանյանը խելացնոր վիճակում է…
Երեկվանից իշխանության կամակատար Բաբաջանյանը հասկացնում է, որ Հունանյանը պատրաստ է խոսելու, քանի որ երկրում «իրադրություն է փոխվել», ասում է, թե Մարտի 1-ի գործը ծաղիկներ է Նաիրի Հհունանյանի ասածների դեմ՝ գրեթե բացահայտ սլաքներն ուղղելով Ռոբերտ Քոչարյանի կողմը: Բաբաջանյանի մեկօրյա թատրոնից էլ պարզ է դառնում, ո իրական մոտիվացիան ոչ թե «27»-ի բացահայտումն է, այլ Քոչարյանի շուրջ այս մասով օղակը սեղմելը: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ իրավապահները Մարտի 1-ի գործը ձախողել են, որ չկան հիմնավոր փաստարկներ ու նոր կինո պիտի սկսել:

Սցենարն էլ ավելի քան հայտնի է՝ Նաիրի ցուցմունք ես տալիս Քոչարյանի դեմ, քեզ բաց ենք թողնում գլխավոր սյուժեով:
Ուրիշ հարց, որ Նիկոլ Փաշինյանը կարող է օգտագործել Նաիրի Հունանյանին ու հետո «քցել», ինչպես որ բոլորին է : Բայց տվյալ դեպքում դա չէ էականը։
Էականն այն է, որ իշխանության վերջին հույսը դարձել է Նաիրի Հունանյանը:

Կա նաեւ երկրորդ վարկածը, քանի որ իշխանությունները չեն արդարացրել Սորոսի ակնկալիքները, ուստի սա հերթական քայլն է լինելու նրան հաճոյանալու համար ընդդեմ Ռուսաստանի: Տարիներ շարունակ Հայաստանում խոսվել է Հոկտեմբերի 27-ի պատվիրատուների մասին եւ շատերն են սլաքններն ուղղել Հայաստանից դուրս եւ այնտեղ որոնել իրական պատվիրատուներին: Նարիի հետ հանդիպումից հետո էլ Բաբաջանյանը հստակ ասել է, թե երկու ժամ տեւած զրույցից հետո ինքը եկել է եզրահանգման, որ ոճրագործության պատվիրատուներին պետք է դրսում փնտրել, շահառուներին՝ ներսում:

Անի Սահակյան

դիտվել է 1406 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am