«Հոկտեմբերի 27-ի» գործով անցնողներից տասը հոգին արդեն չկան

Ժողովուրդը գրում է. «Վաղը լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20 տարին: 1999 թվականի հենց այդ օրը` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Ազգային ժողովում զինված խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, իրականացրեց աննախադեպ ոճրագործություն, ահաբեկչություն` ըստ էության գլխատելով պետությունը: Դավադիր գնդակի զոհ դարձան 8 պետական գործիչներ` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ՝ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ՝ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:


2 տասնամյակ է՝ հանրությանը պարզ չի դառնում՝ ովքեր էին այդ սպանդի հեղինակները, ոճրագործության իրական կազմակերպիչները: Մինչև օրս պնդումներն են, թե պատվիրատուներ չկան, հանցագործներն իրենք էլ հենց այդպես են մեկնաբանել: Բայց, անշուշտ, անարժանահավատ, պարզունակ մեկնաբանություն է: Ահաբեկչական խումբը մուտք էր գործել երկրի ամենախիստ կերպով հսկվող պետական տարածքներից մեկը՝ զինված, հասնելով մինչև խորհրդարանի նիստերի դահլիճ, ոճիրը մինչև վերջ հասցնելով, հագուրդ տալով հրեշավոր մտքի փայլատակմանը` գնդակահարված սպարապետի գլխին զենքի խզակոթով հարվածելով: Ողբերգությունից երկու տասնամյակ անց փաստ է, որ այս գործով վկաներից 10-ը, որոնք շատ որոշակի տեղեկություններ ունեին «Հոկտեմբերի 27-ի» մասին, այսօր չկան: Պարագլուխ եղբայրներ Նաիրի ու Կարեն Հունանյանների մորը՝ Նատտելա Գալստյանին, 2012-ին գետում խեղդված գտան, 2004-ին ԱԺ շենքում կախվելու միջոցով ինքնասպան եղավ գործով վկա Հասմիկ Աբրահամյանը. նա ԱԺ արձանագրային բաժնի աշխատակից էր: Գործով կարևորագույն վկա, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանն էլ սպանվեց 2002-ին՝ հենց իր տան շքամուտքում:

Մյուս վկաների մահվան հանգամանքներն էլ խորհրդավոր ու կասկածելի են՝ էլեկտրահարություն, ավտովթար, կաթված բանտում… Կիմացվի՞ երբևէ` ով էր այս ոճիրի պատվիրատուն: Անցած տարի` հոկտեմբերի 27-ին, վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Ըստ ՀՀ օրենսդրության՝ գործը վերսկսելու համար նոր հանգամանքներ են պետք։ Տվյալ պահին չեմ կարող ասել՝ այդպիսի հանգամանքներ կան, թե ոչ»: Հիմա թերևս կան. նոր իրավիճակ է: Հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել, դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար: Գուցե ազատության դիմաց ասելի՞ք ունենա, որը կարող է դառնալ նոր երևան եկած հանգամանք, հետևաբար նաև քրգործի քննության նոր հիմք»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 2379 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am