550 հազար ԱՄՆ դոլարով կառավարական դասի մեքենաներ՝ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի համար. AntiFake.am

AntiFake.am-ը գրում է. Որոշ ժամանակ առաջ AntiFake.am-ին տեղեկություններ էին փոխանցվել, որ Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 2 «Mercedes-Benz» S դասի (S 600 W 222) ամբողջությամբ զրահապատ մեքենաներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը, աղբյուրի փոխանցմամբ, 350.000 ԱՄՆ դոլար է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մեքենաները ձեռք են բերվել հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցող պետությունների ղեկավարներին սպասարկելու «անվան տակ», սակայն ձեռքբերման իրական նպատակը եղել է Նիկոլ Փաշինյանին սպասարկող նախկին մեքենան փոխարինելը և նոր մեքենաներով նրա սպասարկումն ապահովելը։

Հոկտեմբերի 1-ի նիստից հետո արդեն Նիկոլ Փաշինյանը տեղափոխվում է նշված մեքենայով և Փաշինյանի ֆեյսբուքյան էջն ու լրատվականները պարբերաբար ֆիքսում են նոր մեքենան։

Ավելի ուշ աղբյուրը տեղեկություններ է ստացել, որ նոր ձեռք բերված ամբողջությամբ զրահապատ մեքենաներից երկրորդն էլ հատկացվել է կառավարության կազմում որևէ կարգավիճակ չունեցող վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին սպասարկելու համար։

Ունեցած տեղեկությունները ճշտելու համար AntiFake.am-ը հարցում է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին, որտեղից այն վերահասցեագրել էին ՀՀ ԱԳՆ-ին՝ պատճառաբանելով, որ նշված հարցերին իրավասու է պատասխանել այդ կառույցը։

AntiFake.am-ը հայցել էր տեղեկություններ տրամադրել նիստին մասնակցած պետությունների ղեկավարներին սպասարկած մեքենաների, դրանց գնման կամ վարձակալման մասին։ Ի պատասխան` ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ նիստին մասնակցած պետությունների ղեկավարներին սպասարկել են թվով 6 «Mercedes-Benz» մակնիշի ներկայացուցչական դասի ավտոմեքենաներ, որոնցից 2-ը հանդիսանում են ՀՀ սեփականությունը, 1 ավտոմեքենա վարձակալվել է, 3-ը՝ անվարձահատույց տրամադրվել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տարբեր անձանց կողմից։

ԱԳՆ-ն, հղում անելով Տեղեկատվության ազատության և Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքերին, մերժել է տրամադրել մեքենաների սեփականատերերի անունները։

Այսպիսով՝ չնայած, որ հարցմանը տրվել է խուսափողական պատասխան և մեքենաների մոդելների անվանումները և մի շարք այլ մանրամասներ պատասխանում առկա չեն, այնուամենայնիվ հաստատվում է 2 նոր մեքենաների ձեռքբերման հանգամանքը։ Խուսափողականությունից էլ կարելի է ենթադրել, որ ԵԱՏՄ-ն պատրվակ է եղել, իսկ մեքենաները իրականում ձեռք են բերվել Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին սպասարկելու համար։

Այս ամենի վերաբերյալ իր աղբյուրներին հղում անելով` հրապարակում էր պատրաստել politik.am-ը և նշել, որ Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 1 «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա, որի արժեքը նվազագույնը 540.000 ԱՄՆ դոլար է։

AntiFake.am-ը ևս փորձել է հասկանալ իր աղբյուրի մատնանշած մոդելի ավտոմեքենաների արժեքը և գնահարցում ուղարկեցինք Mercedes-Benz-ի` Ռուսաստանում գործող պաշտոնական ներկայացուցչին։ Աղբյուրին ուղարկված պատասխանից պարզ է դարձել, որ S 600 W 222 կամ այլ կերպ S 600 GUARD FL մոդելի մեքենայի արժեքը 42,401,065.50 ռուբլի է, իսկ առաջարկվող հատուկ գինը՝ 36,500,000 ռուբլի, այսինքն՝ ավելի քան 550,000 ԱՄՆ դոլար։

AntiFake.am-ը ևս մեկ հարցում է ուղարկել արդեն վարչապետի աշխատակազմին՝ վարչապետին և նրա ընտանիքի անդամներին սպասարկող մեքենաների մասին տեղեկություններ ստանալու համար, ինչի արդյունքները կներկայացվեն առաջիկայում։

դիտվել է 1104 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am