Հարազատից էլ հարազատ` հոգևոր եղբայրները

Հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանի հարազատ եղբորից էլ հարազատ, հոգևոր եղբայր Արման Բաբաջանյանը, լրատվամիջոցից լրատվամիջոց է վազում` պատմելու իր` Նաիրի Հունանյանի հետ ունեցած դարակազմիկ, պատմական հանդիպման մասին:

Բաբաջանյանը շտապել է հայտարարել, թե ոճրագործը դեռ անելիք և ասելիք ունի, շատ ու շատերից էլ ադեկվատ ու կուռ տրամաբանող մի անձնավորություն է: Եվ ահա սույն ոճրագործապաշտը իրեն թույլ է տվել համեմատություն անցկացնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի այժմյան գործունեության և Նաիրի Հունանյանի` հոկտեմբերի 27-ի ոճիրի միջև` դրանք դնելով նույն հարթության վրա. «այն, ինչ Նաիրի Հունանյանը նպատակադրվել էր Հոկտեմբերի 27-ին իբրև փրկիչ, իբրև առաքյալ կատարել՝ այդ ոճրագործությամբ փրկել, ազատել հայ ժողովրդին արնախումներից, այդպիսի մի առաքելություն էլ իր վրա վերցրել է Հրայր Թովմասյանն ու նրա աջակիցները՝ խրամատներում հաստատված իրենց դիրքերում։ Եվ կարծում եմ՝ ոչ մի տարբերություն չկա Նաիրի Հունանյանի և Հրայր Թովմասյանի գլխավորությամբ այն մարդկանց միջև, որոնք որոշել են ՍԴ-ն պաշտպանել ժողովրդից, ժողովրդի իշխանությունից, ԱԺ-ից, ժողովրդի իրական իշխանության վստահորդներից»,- factor.am-ի հետ զրույցում հայտարարել է Արման Բաբաջանյանը:
Լրագրողի ճշտող հարցին` Դուք նույն գծի վրա՞ եք դնում Հրայր Թովմասյանին ու Նաիրի Հունանյանին, Բաբաջանյանը պատասխանել է. «Պիտի ասեմ, որ Հրայր Թովմասյանն իրականում այն անձը չէ, որին ես դիտարկեմ որպես կարևոր դերակատար։ Նա զինվոր է։ Իրական պատվիրատուն ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն են։ Եվ Սերժ Սարգսյանի պատվերով են իշխանությունը յուրացնելու գործողությունների դիմել Հրայր Թովմասյանն ու նրան աջակցող Արա Բաբլոյանն ու մյուսները։ Հետևաբար՝ ես կարծում եմ, որ առաջին պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»։

Բանակից թռած, հարազատ մոր դեմ ոստիկանությունում ցուցմունք տված (ԶԼՄ-ներում այս մասին քանիցս հրապարակվել է) անհասկանալի այս արարածին ասենք, որ Նաիրի Հունանյանի գործողությունները արժեքային իմաստով կարող են համեմատվել միայն իր գործողությունների հետ: Արման Բաբջանյանը միակ արժանի մարդն է, ում անունն ու պատկերը պետք է զետեղել Նաիրի Հունանյանի անվան և պատկերի կողքը և գրել` դուք իրար արժանի եք: Սա, երևի ողջ կյանքում սրա-նրա պատվերները կատարելով է ապրել: Սրա նմանի հասկացողությանը հասու չէ, որ մարդը կարող է սկզբունքներ և արժեքներ, պատասխանատվություն և արժանապատվություն ունենալ ու գործել սեփական խղճի և համոզմունքների շրջանակում:

 Ի դեպ, Ֆակտոր.ամ-ի հարցազրույցը նախապես հրապարակվել էր. «Ոչ մի տարբերություն չկա Նաիրի Հունանյանի և Հրայր Թովմասյանի միջև․ Արման Բաբաջանյան» վերնագրով, որն ավելի ուշ փոխվել է, սակայն համացանցի որոնողական համակարգում պահվել է նախկին վերնագիրը: Սա իմիջիայլոց:

Մարդ պետք է զուրկ լինի պետականության զգացումից և բարոյական տարրական նորմերից, որ իր երկրի ամենաբարձր դատական ատյանի` Սահմանադրական դատարանի նախագահին նույն հարթության մեջ դնի պետականությունը գլխատած ոճրագործի հետ: Սա որևէ կապ չունի Հրայր Թովմասյանի անձի հետ, ոչ մի կապ չունի, թե ով ինչ վերաբերմունք ունի, ինչքան է ատում կամ սիրում Հրայր Թովմասյանին: Խոսքը պետական կարևորագույն ինստիտուտի մասին է, տվյալ պարագայում ՍԴ նախագահը, անկախ անձից, խորհրդանշում է այդ ինստիտուը: Եվ եթե նման բառապաշարով խոսում է ԱԺ պատգամավորը, նշանակում է մենք խորհդրդարան ենք տարել հակապետական տարրի, ով գործում է ընդդեմ պետության:


 

Հայկ  Դավթյան

դիտվել է 2098 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am