Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի` ՌԴ ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության պատճառը:
Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների վերսկսումը, որոնք պետք է սկսվեին Մոսկվայի միջնորդությամբ, հետաձգվում է: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է նոր երկխոսության համար բարենպաստ պայմանների բացակայության մասին, որի մասին արդեն ավելի վաղ հայտարարել էին Բաքվում և Մոսկվայում: Հայաստանի նախագահը նաև պայմաններ չի տեսնում հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման մասին ու ամենևին էլ «նոր» չի համարում այն առաջարկները, որոնք անցած շաբաթ Երևան էր բերել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «Կոմերսանտը»:
Պարբերականը նշում է, որ Bloomberg-ին տված հարցազրույցից մեկ օր անց Սերժ Սարգսյանը փոփոխություններ կատարեց երկրի ուժային կառույցների ղեկավար մարմինների կազմում՝ աշխատանքից ազատելով միանգամից երեք բարձրաստիճան զինվորականի՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզբաբեկյանին, ՀՀ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին և զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին։
Պարբերականը գրում է, որ Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից իր ենթակաների սխալի պատճառով, ովքեր չեն կարողացել նախապես տեղեկացնել բարձրաստիճան ղեկավարությանը Ադրբեջանի կողմից շփման գծում ծանր զինտեխնիկայի մոտեցման մասին (մասնավորապես, ТОС-1А կրականետ համակարգ):
«Կոմերսանտ»-ի աղբյուրների տվյալներով՝ Ալիկ Միրզաբեկյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից «հայ զինծառայողներին զենքի մատակարարման ձախողման պատճառով», իսկ Կոմիտաս Մուրադյանն ազատվել է ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից «կոնֆլիկտի գոտում լարվածության վերջին բռնկման ընթացքում զորքերում ի հայտ եկած խնդիրների պատճառով»:
Մանրամասն՝ kommersant.ru-ում
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը