Զարմանալի չէ, որ տխրահռչակ Արման Բաբաջանյանն է հայտարարել, որ Նաիրի Հունանյանն ադեկվատ է.քննարկում(video)
«Եթե ես այսօր ասեմ՝ Նաիրի Հունանյանը ինչ-որ նոր բան ունի ասելու, կամ էլ ոչ, դա կնմանվի սուրճի բաժակ նայելուն»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն՝ անդրադառնալով հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատման դիմումին:
Ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանի համար զարմանալի չի լինի, եթե Նաիրի Հունանյանը հայտնվի ազատության մեջ. «Այս իշխանությունը,որը որևէ սրբություն չունի, պետական ահաբեկչություն իրականացնողներին թույլ է տալիս լինել ազատության մեջ, զարմանալի չի լինի, որ Նաիրի Հունանյանին էլ ազատ արձակեն»:
