Ճիշտ ասած՝ ուրախ եմ. Հովհաննես Իգիթյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով գաղտնի ձևով կրկնակի բարձրացված նախարարների, փոխնախարարների աշխատավարձերի հարցին, նշեց, թե ժամանակին պարգևավճարների հարցը շատ է քննարկվել, այդ թվում՝ իրենց խմբակցությունում, քանի որ պարգևավճարների չափն ու տրման կարգը մեծ արձագանք էին գտել հանրության շրջանում:
«Աշխատավարձերի բարձրացման հետ կապված հարցին վարչապետը մանրամասն անդրադարձել է: Բայց շեշտեմ մի քանի բան ու սկսեմ դրականից՝ շատ լավ է, որ Կառավարությունը լուծեց պարգևավճարների լիմիտի հարցը: Այսօր գիտենք, որ այն թվերը, որոնք նախկինում եղել են, որոնք շատ էին մտահոգում բոլորին, այսօր չկան: Կարծում եմ՝ բավականին համաչափ է այն գումարը, որը պետք է ստանան նախարարները: Ճիշտ ասած, ուրախ եմ, որ նույնիսկ գաղտնի որոշումները միանգամից հայտնի են դառնում հասարակությանը»,- ասաց նա:
