Դուք հասկանու՞մ եք՝ ինչ կեղծիքների են դիմել.ժամերի ընթացքում նորածին երեխայիս մի շարք հիվանդություններ վերագրեցին.ծնողն ահազանգում է (video)
Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանն, այսօր Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ երեխաների մահացության դեպքերին.«Մենք ահազանգում ենք երեխաների մահացության դեպքերի մասին, իսկ առողջապահության նախարարությունն ասում է՝ այդ ամենը վերահսկելը մեր իրավասությունների տակ չի գտնվում: Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ինչն է այս կառույցի իրավասության ներքո գտնվում»:
Ծնող Նարեկ Գրիգորյանի երեխան մահացել է պատվաստումից մի քանի ժամ անց: Գործը գնացել էր դատարան, սակայն այն արդեն կարճվել է: Ծնողը մանրամասներ է ներկայացնում իր երեխայի մահվան դեպքից:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
