Ռուս-թուրքական զորքերը մտան Սիրիայի հյուսիս. «Փոխշահավետ գործարքի» գինը

Նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցություններից, պլանի համաձայնեցումից անմիջապես հետո ռուսական և թուրքական զորամիավորումները շտապեցին զբաղեցնել յուրաքանչյուրին հասնող քաղաքների և տարածքների վերահսկողությունը:

Ռուսական ուժերը, զրահամեքենաները, ռազմական այլ մեքենաները, որոնցից շատերի վրա նաև Ռուսաստանի դրոշներն էին ամրացված, մտան Սիրիայի հյուսիսում գտնվող առանցքային նշանակություն ունեցող բնակավայրերը՝ Քոբանի, Մանբիջ քաղաքները:
Թուրքական ուժերը երեկվանից սկսեցին պարեկություն իրականացնել սիրիական Թել Աբյադ քաղաքում: Ըստ ռուս-թուրքական համաձայնության՝ քրդական ուժերը պետք է հեռանան Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից: Ռուսները քրդերին զգուշացրել են, որ եթե նրանք չկատարեն այդ պայմանները, նորից թուրքական բանակի հետ բախումների մեջ կընկնեն:

Ռուսական ուժերի զբաղեցրած քաղաքներում նախկինում տեղակայված էին ամերիկյան զորքերը: Նրանք հիմա հեռանում են դեպի Իրաք: Իրաքի բարձրագույն հրամանատարությունն ասել է, որ ամերիկյան զորքերին ժամանակավորապես է ընդունում՝ պայմանով, որ նրանք հետո պետք է հեռանան Իրաքից: ԱՄՆ պաշտպանության նախարարը երեկ Բաղդադում էր՝ քննարկելու այդ հարցերը:

Քրդական ուժերը Միացյալ Նահանգների դաշնակիցներն էին «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Սակայն Դոնալդ Թրամփը որոշեց ամերիկյան զորքերը դուրս բերել Սիրիայից, և քրդական ուժերը մենակ մնացին Սիրիա ներխուժած թուրքական բանակի դեմ: Շուրջ տասնօրյա բախումներին հաջորդեցին թուրք-ամերիկյան, ռուս-թուրքական բանակցություններ, որոնց արդյունքում հրադադար հաստատվեց և որոշվեց, որ քրդական ուժերը պետք է հեռանան Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից՝ այդ տարածքների վերահսկողությունը հանձնելով թուրքերին և ռուսներին:

Այսպես, ռուսական զինվորական մեքենաները, որոնց մի քանիսի վրա ամրացված էր Ռուսաստանի դրոշը, մտան սիրիական Քոբանի քաղաք, որտեղ նախկինում տեղակայված էր ամերիկյան զորախումբը։

Ռուսները քրդական ուժերին զգուշացրել են, որ Թուրքիայի հետ կրկին բախումների մեջ կընկնեն, եթե չկատարեն ռուս-թուրքական համաձայնության պահանջները և չհեռանան այդ տարածքներից: Ստացվում է, որ ռուսները զբաղեցրեցին ամերիկյան ուժերի տեղը:
Գործարքը, առավել քան պարզ է: Դրա արդյունքում մեծացավ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը, որից գոհ է Անկարան: Այսինքն, համատեղ փոխշահավետ ռուս-թուրքական գործարք:

Ուշագրավն այն է, որ Սոչիում կայացած բանակցություններում չէր քննարկվել Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական «անվտանգության գոտում» թուրքական զորքերի մնալու ժամկետը: Համենայն դեպս, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններից հետո լրագրողների հարցերին պատասխանելով ասել է, որ չի քննարկվել:

Պաշտոնական Մոսկվան համարում է, որ այդ բանակցությունների շնորհիվ հնարավոր կլինի խուսափել նոր կործանիչ պատերազմական գործողություններից: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մասնավորապես բանակցություններից հետո ասել էր, թե Պուտինի և Էրդողանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ըստ էության, ապահովում են Սիրիայում թուրքական գործողությունների դադարեցումը: Լավրովը նաև կարևորել է այն, որ սիրիական սահմանապահները կսկսեն վերահսկել սահմանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1687 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am