SOAD-ի զզվանքի պատճառը. արվեստագետը չպետք է զբաղվի քաղաքականությամբ.

 

System of a Down աշխարհահռչակ ռոք խումբն անդրադարձել է մամուլի հրապարակումներին, թե 2015 թ. Երևանում տեղի ունեցած համերգից խումբը գումար է ստացել: ԶԼՄ-ները գրել էին, որ երաժիշտները և մենակատարը գումար են ստանալու նաև 2020թ. Երևանում նախատեսված համերգից: SOAD-ը այս առիթով հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: Խմբի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ նշվում է, որ իրենք ոչ նախորդ անգամ, ոչ էլ այս անգամ Հայաստանում գումար չեն աշխատել: «Ցավալի է, որ ամեն ինչ քաղաքականացվում է աշխարհում, որտեղ արվեստը վարկաբեկվում է քաղաքական նպատակներով, ինչի համար օգտագործվում է ապատեղեկատվությունը կամ այսպես կոչված ֆեյք լուրերը: Վերջերս նկատեցինք, որ որոշ հայկական լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածում, թե մենք շահույթ ենք ստացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգից: Այս ամենը իրականությունից շատ հեռու է: 2015թ. Հայաստանի կառավարությունը հրավիրել էր մեր խմբին և հովանավորների աջակցությամբ փակել էր ծախսերը, որոնց մեջ ներառված էր բեմը, տեխնիկական, անձնակազմի ծախսերը, թռիչքը, կեցությունը: SOAD-ից կամ մեր պրոֆեսիոնալ թիմից ոչ ոք ոչ մի դրամ չի վաստակել 2015թ. այդ շոուից: Մենք մեծահոգաբար ընդունել ենք Հայաստանի գործող կառավարության՝ Երևանում համերգ ունենալու առաջարկը (ժամկետների մասին շուտով կհայտարարվի), մեր խումբը կրկին ոչ մի շահույթ չի ստանալու: Ցավում ենք, որ ստիպված ենք նման հայտարարություն անել, զզվելի է, որ մեր խումբն օգտագործվում է քաղաքական նպատակներով»,-ասվում է խմբի հայտարարության մեջ:
Իսկապես ցավալի է, որ աշխարհառչակ խմբի գործունեությունը քաղաքականացվում է: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում՝ Հանրապետության հրապարակում SOAD-ի համերգը մեր երկրում վերջին տարիներին կազմակերպված ամենանշանակի և ստացված միջոցառումներից էր: Այդ համերգն այն ժամանակ ոգեկոչման յուրօրինակ արարողության վերածվեց` իր շուրջ կենտրոնացնելով հսկայական դրական էներգիա և բացառիկ հաջողված միջավայր: Այս միջոցառումը կազմակերպել էին նախկին իշխանությունները Եղեռնի 100-րդ տարելիցից 1 օր առաջ: Նախկինները, հիշեցնենք, հաճախ էին մեղադրվում կոռուպցիոն գործարքների գնալու մեջ: Սակայն SOAD-ի համերգն այն բացառիկ իրադարձություններից էր, որի իրականացումն որևէ կասկած չի հարուցել, որևէ շահարկում չի եղել: Համենայն դեպս այն ժամանակ մամուլում որևէ մեկնաբանություն, թե խումբը վարձատրվել է, դժվար է մտաբերել:
Ինչո ՞ ւ է հիմա նման շահարկում սկսվել, երբ համերգից ավելի քան 4 տարի է անցել: Այս հարցը թերևս պետք է ուղղել SOAD-ի մենակատար, մեր շատ սիրելի հայրենակից Սերժ Թանկյանին: Միանալով Նիկոլ Փաշինյանին` ընդգծում ենք` ոչ թե հեղափոխությանը, այլ Փաշինյանին, Թանկյանն ինքը որոշեց քաղաքականացվել, հետևաբար այսօր զուր է զարմանում և զայրանում, որ իր ու իր խմբի անուններն օգտագործում են քաղաքական նպատակներով:
Այլ բան է, երբ երգիչն աջակցում է հասարկությանը` հանուն ազատության գաղափարի, այլ բան է միանալ շարժմանը, բոլորովին այլ բան` հանդես գալ քաղաքական հայտարարությունենրով հօգուտ որևէ քաղաքական թիմի կամ գործչի, եթե անգամ այդ գործիչը Հայաստանի թավշյա հեղափոխության առաջնորդն է: Մինալով Փաշինյանի քաղաքական թիմին` Սերժ Թանկյանն անուղղակի իր վրա է վերցրել հեղափոխության քաղաքական պատասխանտվության մի մասը և այժմ ստանում է դրա պատասխանը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև քաղաքականությունն ունի իր կանոնները: Քաղաքականությունն անխուսափելիորեն վնասում է արվեստագետին: Սա փաստ է: Օրինակներ` ինչքան ուզես: Հետևաբար արվեստագետը չպետք է զբաղվի քաղաքականությամբ. դասականն ասում էր` մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1457 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am