Մի դիմում էլ դու գրիր

Ոստիկանապետի տեղակալ, գնդապետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից: Մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած մեկնաբանությունների համաձայն` պաշտոնանկության պատճառը երկու օր առաջ Ազգային ժողովում փոխոստիկանապետի արած հայտարարությունն է այն մասին, որ ոստիկանությունը չի կիսում ուժայինների` ոստիկանության, ԱԱԾ-ի ղեկավարների քաղաքականացումը:

Հոկտեմբերի 22-ին «Հետհեղափոխական Հայաստան. ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ նա լրագրողների հետ զրույցում ասել էր. «Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Մենք մեր կարծիքն ունենք Ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգի վերաբերյալ ու ռազմավարության ծրագրի հրապարակումից հետո բոլորը կկարողանան ծանոթանալ դրան: Դրանում մանրամասն հիմնավորել ենք` ինչպես ենք տեսնում Ոստիկանության կառուցվածքը, ինչպես ենք պատկերացնում նրա նկատմամբ քաղաքական վերահսկողության մեխանիզմները»,- նշել էր Քոչարյանը և հավելել, որ ոստիկանությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին:
Քոչարյանը բավականին հստակ և փաստարկված քննադատել է այդ նախագիծը և հայտնել իր անհամաձայնությունն առ այն, որ 25 տարեկանը լրացած ցանկացած քաղաքացի, որը 4 տարի ապրել է Հայաստանում, կարող է դառնալ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ։

Փոխոստիկանապետը նշել էր, որ այդ նախագծի ընդունումը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ. «Իհարկե, կիսում եմ նաեւ հեղինակի կարծիքը, որ ոստիկանական առկա պաշտոններն ավելի շատ քաղաքական ազդեցությունների հակվածություն ունեն, այդ մասով, կարծում եմ, ճշմարտություն կա, բայց դա արձանագրելով ու գնահատելով, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այլ լուծումներ էին պետք: Սա Ոստիկանության դիրքորոշումն է: Ասեմ, որ Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել, մեր առարկությունները համապարփակ դրված էին, բայց քանի որ ԱԺ-ն այլ որոշում է կայացրել, ուրեմն մեզ մնում է հարգանքով վերաբերվել ԱԺ-ի քաղաքական որոշմանը»,- ասել էր նա և ավելացրել, թե չի կիսում այն մոտեցումը, թե այս փոփոխություններով ոստիկանության նկատմամբ պառլամենտական վերահսկողության ինստիտուտն ուժեղացվում է. «Բոլորովին ոչ: Սահմանադրությունը արգելքներ է նախատեսում, եւ մինչեւ սահմանադրական փոփոխություններ չլինեն, դա իրականություն չի դառնա։ Կարծում եմ, որ առկա մոդելը որոշակի փոփոխությունների պարագայում ավելի արդյունավետ կգործի»։
Եվ ահա այս հայտարարությունից ընդամենը 2 օր հետո 45 տարեկան պրոֆեսիոնալ ոստիկանության ծառայողն ազատվում է աշխատանքից: Ըստ տեղեկությունների` նա ազատման դիմում է գրել ոչ թե իր կամքով, այլ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի առաջարկ-հորդորով։ Դե, իսկ Սարգսյանի առջև նման պահանջ է դրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պարզ է, որ Փաշինյանին դուր չի եկել փոխոստիկանապետի դիրքրոշումը ոստիկանապետի և ԱԱԾ պետի պաշտոնը քաղաքական պաշտոնի վերածելու որոշումը:
Փոխոստիկանապետ Քոչարյանի ազատումը շատ հստակ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը որևէ քննադատություն, որևէ հակափաստարկ կամ այլ մոտեցում, չի ընդունում: Նրա համար կա և գործում է սեփական որոշումների ճշմարտացիությունն ու անքննելիությունը: Պրոֆեսիոնալ կարծիքը, մասնագիտական գնահատականը նրա համար ունի զրո արժեք: Կատարվածը նաև ուսուցողական և պրոֆիլակտիկ նշանակություն ունի. ցանկացած մեկը, ով կհամարձակվի հեղափոխության առաջնորդի մոտեցմանը չհամընկնող մասնագիտական դիրքորոշում հայտնել, հաջորդ օրն ևեթ ազատման դիմում կգրի:
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ թավշյա հեղափոխության և նոր Հայաստանի սիրո և հանդուրժողականության դեմոկրատիայի մասին:


 

Հայկ  Դավթյան

դիտվել է 5377 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am