Ահաբեկիչների գործողությունները աննախադեպ մասշտաբի են հասել. Լավրով
RIA Novosti-իի փոխանցմամբ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան համաժողովին ունեցած ելույթում հայտարարել է,որ ահաբեկիչների գործողությունները հասել են աննախադեպ մասշտաբի, դա համակարգային մարտահրավեր է աշխարհակարգին: Պայքարն ահաբեկչության դեմ միջազգային հանրությունից կպահանջի տևական ժամանակ և վիթխարի ջանքեր,հայտնել է նա: Իր հերթին Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներն ակտիվացրել են ողջ աշխարհում իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում հավաքագրման աշխատանքը։
